Բժշկական ներկայացուցիչ

Ֆունկցիոնալ պարտականությունները.

 

դեղագործական մանրածախ առևտրում ընկերության դեղերի խթանում՝ արտադրանքի նկատմամբ պահանջարկի առաջադրում, ընկերության հանդեպ դրական պատկերի ձևավորում և հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցային հարաբերությունների ստեղծում:

 

Թեկնածուին ներկայացվող պահանջները.

  • կրթությունը՝ բարձրագույն բժշկական / դեղագործական, հումանիտար (կենսաբանական, կենսաքիմիական, քիմիական),
  • անձնական որակներ՝ մարդամոտություն, նախաձեռնողականություն, պատասխանատվություն, կատարողականություն, ազնվություն, ինքնակազմակերպում, թիմում աշխատելու ունակություն, արդյունքի վրա կենտրոնացում և ընկերությունում երկարաժամկետ աշխատելու հավակնություն,
  • անձնական համակարգչից օգտվելու ունակություն,
  • վարորդական իրավունք (ցանկալի է),
  • բժշկական ներկայացուցչի աշխատանքային փորձը պարտադիր չէ: Ողջունվում է կոմերցիոն գործունեության փորձը:

 

Մենք առաջարկում ենք.

  • աշխատանքի պաշտոնական ձևակերպում, աշխատանքի դիմաց և բոլոր պարտադիր հարկերի վճարում՝ օրենսդրությանը համապատասխան,
  • մասնագիտական ուսուցում (առանց բժշկական ներկայացուցչի աշխատանքային փորձի թեկնածուների համար),
  • հատուկ ծրագրերի ուսուցում,
  • թրեյնինգներ (ուսուցողական դասընթացներ, վերապատրաստումներ),
  • մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
  • ամենամյա արձակուրդի տրամադրում՝ գործող օրենսդրության համաձայն,
  • ձմեռային՝ լրացուցիչ վճարվող արձակուրդի տրամադրում («Սուրբ Ծննդի արձակուրդներ»),
  • հիվանդացության հետ կապված անաշխատունակության թերթիկի ներկայացման դեպքում վճարում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան,
  • նյութատեխնիկական ապահովության անհրաժեշտ փաթեթի տրամադրում՝ համաձայն ընկերության կողմից ընդունված չափանիշների:

 

Ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:

Ինքնակենսագրականի մեջ նշեք ցանկալի աշխատավարձը, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամարները:

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ. career.am@alpenpharma.com

 

Ուղարկելով ռեզյումեն career.am@alpenpharma.com  էլեկտրոնային հասցեին  , Դուք հաստատում եք  բոլոր անձնական տվյալների ակտուալությունը  և տալիս եք  Ձեր համաձայնությունը դրանց վերամշակմանը, հաստատում եք ,որ ծանուցված եք  սուբյեկտին ներկայացրած անձնական տվյալների իրավունքով համապատասխան քաղաքականութայն, որը տեղադրված է հետևյալ հղմամբ