Դեղագործական հսկողություն

«Ալպեն Ֆարմա» ընկերության գործունեության գերակա խնդիրը պացիենտների առողջության մասին հոգ տանելն է: Հենց դրա համար էլ ընկերության դեղերի անվտանգության և արդյունավետության հետ կապված տեղեկատվության կուտակումը մեր աշխատանքի կարևոր մասն է: Այս նպատակին հասնելու համար Հայաստանում «Ալպեն Ֆարմա» ընկերության ներկայացուցչությունը դեղագործական հսկողության համակարգ է ստեղծել:

 

Եթե ցանկանում եք հայտնել «Ալպեն Ֆարմա» ընկերության դեղերի ընդունման դեպքում կողմնակի ազդեցությունների առաջացման և/կամ արդյունավետության բացակայության մասին, խնդրում ենք, այս էջում լրացրեք հատուկ ձևը կամ անհրաժեշտ տեղեկատվությունը հայտնեք ստորև նշված հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն գրեք էլ. հասցեով: Ձեր հաղորդագրությունը ստանալուն պես մեր աշխատակիցը կկապվի ձեր հետ:

 

Հեռախոս. (0037410) 22 28 10

Էլ. Հասցե: infoarm@alpenpharma.com; lusine.grigoryan@alpenpharma.com