Դենտոքինդ (Dentokind)

Սիրող ծնողների համար փոքրիկի մոտ առաջին ատամի հայտնվելը միշտ տոն է: Առաջին ատամների հայտնվելու ժամկետները կարող են լրիվ տարբեր լինել: Որոշ երեխաների մոտ ատամները կարող են վաղ հայտնվել՝ 3 ամսականից սկսած, որոշ երեխաների մոտ էլ, հակառակը, կարող են ուշ հայտնվել՝ 1 տարեկանին մոտ: Իսկ ատամների հայտնվումը միջինում սկսվում է 4-7 ամսական հասակում: Առաջին ատամների հետ հանդիպման ամենակարեւոր նշաններից են երեխայի մոտ ուժեղ թքարտադրությունը, լնդերի ուռածությունն ու քորը: Երեխաները հենց այս շրջանում առավել մռայլ են դառնում եւ իրենց նկատմամբ մեծ ուշադրություն պահանջում: Ատամների հայտնվելը կարող են դժվարացնել քունը, սննդից հրաժարվելը, մարմնի բարձր ջերմաստիճանը, լուծը: Ինչպե°ս երեխային օգնել՝ առաջին ատամները ուրախությամբ դիմավորելու համար:

Դենտոքինդը* գերմանական բնական կոմպլեքսային դեղ է, որն հատուկ ստեղծված է հենց ատամների հայտնվելու գործընթացը թեթեւացնելու համար: Այս դեղի առավելությունը կայանում է նրանում, որ այն համակարգայինորեն է ազդում եւ ունակ է օգնել ատամներ դուրս գալու գրեթե բոլոր ախտանշանների վերացման գործում, ինչպիսիք են լնդերի ցավոտությունը, ուժեղ թքարտադրությունը, քորը, այտուցվածությունը, բորբոքումը եւ դեպի ականջները գնացող ցավը, լուծը, մարմնի բարձր ջերմաստիճանը, «աղիքային ծակոցները»: Կոմպլեքսային ազդեցությունը Դենտոքինդին արդյունավետորեն առանձնացնում է միայն տեղային ազդեցություն ցուցաբերող (լնդերի վրա) եւ կուլ տալու ժամանակ թքի հետ արագ լվացվող քսուքներից եւ գելերից: Դենտոքինդի դեղահատերի ընդունումից առաջ խորհուրդ է տրվում դրանք լուծել թեյի գդալի չափով ջրում:

Ցանկանու°մ եք իմանալ ավելին: Դրանում Ձեզ կօգնի «Мой ребёнок – с заботой о здоровье» www.rebenok.co.ua կայքը:

Դենտոքինդն օգնում է նորածինների եւ փոքր երեխաների մոտ վերացնել ատամների հայտնվելու նշանները: Առաջին ատամնե°ր՝ Դենտոկինդ:

Դենտոկինդ դեղահատեր No150, արտադրող DHU Arzneimittel GmbH & Co.KG (Գերմանիա), գրանցման համարը No 11535 2012 թ.-ից:

*Տեղեկատվություն բժշկության եւ դեղագործության բնագավառի մասնագետների համար՝ մասնագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակով: Ընդունումից առաջ ծանոթանալ հրահանգների հետ: Պահել երեխաների համար անհասանելի տեղում:

0-ից 6 տարեկան երեխաների մոտ ատամների ծկլթման ժամանակ առաջ եկող ախտանշանների և ցավերի վերացում:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը
Դեղահատեր № 150

Բաղադրությունը
Belladonna D6 15 мг/100мг
Chamomilla D6 15 мг/100мг
Ferrum phosphoricum D6 15 мг/100мг
Hepar sulphuris D12 15 мг/100мг
Pulsatilla D6 15 мг/100мг

Այլ բաղադրիչներ՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, տալկ, լակտոզ մոնոհիդրատ, մագնեզիումի մոնոհիդրատ:

Դեղաբանական խումբը
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կոդ АТС A01A D11:

Դեղաբանական հատկությունները
Նշանակվում է կրծքահասակ և մանկահասակ երեխաներին: Ատամների ծկլթման ընթացքում վերացնում է ցավային երևույթները, որոնք ուղեկցվում են ականջացավով, լնդերի ցավոտ զգայնությամբ, տենդով և լուծով:

Ցուցումները
Ցավերի առկայություն ատամների ծկլթման ընթացքում, որոնք ուղեկցվում են ականջացավով, լնդերի ցավոտ զգայունությամբ, տենդով և լուծով:

Հակացուցումները
Դեղի բաղադրիչների հանդեպ գերզգայնություն:

Կողմնակի ազդեցությունները
Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: Ցանկացած անցանկալի երևույթ առաջ գալու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել բժշկի:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Անհայտ են: Տվյալ հոմեոպաթիկ դեղի կիրառման ընթացքում այլ դեղերի օգտագործումը չի արգելվում:

Գերդոզավորումը
Գերդոզավորման դեպքերում հնարավոր է կողմնակի երևույթների առաջացման հաճախականության մեծացում:

Պահպանման պայմանները
Պահել մինչև 250C պայմաններում:

Պիտանելիության ժամկետը
5 տարի:

Դեղատնից բաց թողնելու կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Եվրոպայում գրանցման սկիզբը՝ 2002 թ. Դենտոկինդ
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2012 թ. Դենտոկինդ

Նորածնային շրջանից մինչև 1 տարեկան երեխաներին.

  • սուր ախտանշանների դեպքում  առաջին երկու օրերի ընթացքում ընդունել 1 դեղահատից յուրաքանչյուր ժամը մեկ անգամ (ոչ ավելի, քան օրական 6 դեղահատ):
  • ախտանշանների արտահայտվածության նվազումից հետո 1 դեղահատից օրը 3 անգամ:

1-ից 6 տարեկան երեխաների համար

  • սուր ախտանշանների դեպքում՝ առաջին երկու օրերի ընթացքում ընդունել 2 դեղահատից, յուրաքանչյուր ժամը մեկ անգամ (ոչ ավելի, քան օրական 12 դեղահատ):
  • ախտանշանների արտահայտվածության նվազումից հետո՝ 2 դեղահատից  օրը 3 անգամ:

Բուժման տևողությունը 7օր է՝ ատամների ծկլթման յուրաքանչյուր դեպքի համար:

Ատամների ծկլթման յուրաքանչյուր կոնկրետ դեպքից կախված՝ հնարավոր են կուրսից կուրս շարունակական անցումներ կամ կուրսերի կրկնումներ:

Դեղահատերը տալ կերակրելուց 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո, նախապես երեխային զգուշացնելով, որ դեղահատը պահի բերանում  մինչև լուծվելը: Կրծքահասակ երեխաների բուժման ժամանակ չափաբաժինը կարելի է լուծել որոշակի քանակի ջրում (օրինակ՝ թեյի գդալում):

Հոմեոպաթիկ դեղերի կիրառման ժամանակ հնարավոր է ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում հարկավոր է նվազեցնել դեղի ընդունման հաճախականությունն ու դեղաչափը՝ այն վերականգնելով  անցանկալի ախտանշանների նվազումից հետո, համաձայն ցուցումների: Եթե դեղի կիրառումն ուղեկցվում է արտահայտված առաջնային վատացումով, անհրաժեշտ է դադարեցնել այն:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.