Դորմիկինդ (Dormikind)

Հատուկ ստեղծված է 0-ից 6 տարեկան երեխաների մոտ նյարդա-հոգեկան շտկման համար:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը
Դեղահատեր № 150

Բաղադրությունը.
Cypripedium pubescens D4 15 мг
Magnesium carbonicum D10 20 мг
Zincum valerianicum D12 15 мг

Այլ բաղադրատարրեր. միկրոբյուրեղային ցելյուլոզ, տալկ, լակտոզի մոնոհիդրատ, մագնեզիումի ստեարատ:

Դեղաբանական խումբը.
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կոդ. АТС N05C M50:

Դեղաբանական հատկությունները
Դեղի ակտիվ բաղադրատարրերն արդյունավետ են այնպիսի ախտանշանների ժամանակ, ինչպիսիք են նյարդային վիճակը, դյուրագրգռությունը, անհանգստությունը:

Ցուցումները
Ցուցված է նորածնային շրջանի և փոքր տարիքի երեխաներին՝ գրգռված վիճակների, անհանգստության և անքնության ժամանակ:

Հակացուցումները
Դեղի բաղադրիչների հանդեպ գերզգայնություն:

Կողմնակի ազդեցությունները
Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: Ցանկացած անցանկալի երևույթ առաջ գալու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել բժշկի:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Անհայտ են: Տվյալ հոմեոպաթիկ դեղի կիրառման ընթացքում այլ դեղերի օգտագործումը չի արգելվում:

Գերդոզավորումը
Գերդոզավորման դեպքերում հնարավոր է կողմնակի երևույթների առաջացման հաճախականության մեծացում:

Պահպանման պայմանները
Պահել մինչև 250C պայմաններում:

Պիտանելիության ժամկետը
5 տարի:

Դեղատնից բաց թողնելու կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Եվրոպայում գրանցման սկիզբը՝ 2002 թ. Դորմիկինդ
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2012 թ. Դորմիկինդ

Նորածնային շրջանից մինչև 6 տարեկան երեխաներին. 1 դեղահատից օրը 4 անգամ:

Դեղահատերը տալ կերակրելուց 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո, նախապես երեխային զգուշացնելով, որ դեղահատը պահի բերանում մինչև լուծվելը: Կրծքահասակ երեխաների բուժման ժամանակ կարելի է չափաբաժինը լուծել որոշակի քանակի ջրում (օրինակ՝ թեյի գդալում):

Հոմեոպաթիկ դեղերի կիրառման ժամանակ հնարավոր է ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում հարկավոր է նվազեցնել դեղի ընդունման հաճախականությունն ու դեղաչափը՝ այն վերականգնելով  անցանկալի ախտանշանների նվազումից հետո, համաձայն ցուցումների: Եթե դեղի կիրառումն ուղեկցվում է արտահայտված առաջնային վատացումով, անհրաժեշտ է դադարեցնել այն:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.