Իմունոքինդ (Immunokind)

Մանկության ժամանակ իմունիտետի ճիշտ ձեւավորումը առողջ ապագայի գրավականն է: Իմունային համակարգն անհրաժեշտ է ամրապնդել եւ դրան օգնել ճիշտ զարգանալ:Դա հատկապես մանկական իմունիտետին է վերաբերվում, որը դեռ զարգացման փուլում է գտնվում: Հատկապես չի կարելի դանդաղել, եթե իմունիտետի թուլությունն ակնհայտ է. երեխան մրսածությամբ, տոնզիլիտով (նշկաբորբով), օտիտով (ականջաբորբով), բրոնխիտով, հայմորիտով հաճախակի է հիվանդանում, ընդ որում, ամեն անգամ առողջացումը երկարաձգվում է: Ամուր իմունիտետով չեն կարող հպարտանալ նաեւ այն երեխաները, ովքեր վաղ են անցել արհեստական կերակրմանը կամ վատ էկոլոգիայով տարածքներում ապրողները: Ինչպե°ս վարվել:

Իմունոքինդը* բնական կոմպլեքսային գերմանական դեղ է, որն, իր մանրակրկտորեն ընտրված բաղադրության շնորհիվ, նորածիններին եւ փոքր տարիքի երեխաներին օգնում է հասունացման անհրաժեշտ փուլերը ժամանակին անցնելուն, հաճախակի մրսածություն հարուցող վարակների դեմ պայքարում օրգանիզմի պաշտպանական ուժերը ամրապնդելուն, նպաստում է մրսածությունից հետո առողջացմանը եւ դրանից հետո վերականգնմանը: 

Ցանկանում եք իմանալ ավելի°ն: Դրանում Ձեզ կօգնի «Мой ребёнок – с заботой о здоровье» www.rebenok.co.ua կայքը:

Իմմունոքինդը նորածինների եւ փոքր տարիքի երեխաների իմունիտետի ձեւավորման եւ ամրապնդման համար հիմք է հանդիսանում:

Իմունոկինդ դեղահատեր No150, արտադրող DHU Arzneimittel GmbH & Co.KG (Գերմանիա), գրանցման համար No 11537 2012 թ.-ից:

*Տեղեկատվություն բժշկության եւ դեղագործության մասնագետների համար՝ մասնագիտական գործունեությունում կիրառելու նպատակով:  Ընդունումից առաջ ծանոթանալ հրահանգներին: Պահել երեխաների համար անհասանելի տեղում:

հիմք է 0-6 տարեկան երեխաների  իմունիտետի ձևավորման և ամրապնդման համար

Դեղաձեվը Եվ Թողարկման Ձեվը
Դեղահատեր, №150

Բաղադրությունը
Calcium carbonicum Hahnemanni D6 20 մգ
Calcium fluoratum D6 20 մգ
Calcium phosphoricum D6 20 մգ
Sulfur jodatum D12 20 մգ

Այլ բաղադրիչներ. միկրոբյուրեղային ցելյուլոզ, տալկ, մագնեզիումի ստեարատ:

Դեղաբանական Խումբը
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կոդ АТС A12A X.

Դեղաբանական Հատկությունները
Նպաստում է նորածինների և մանկահասակ երեխաների իմունիտետի կայացմանն ու ամրապնդմանը վերին շնչուղիների կրկնվող վարակային-բորբոքային հիվանդությունների (ռինոֆարինգիտ, տոնզիլիտ, օտիտ, բրոնխիտ), դանդաղ ապաքինման ժամանակ: Դեղն ընդունում են նաև կանխարգելման նպատակով:

Ցուցումները
Իմունիտետի պահպանում շնչուղիների հաճախակի և կրկնվող սուր վարակային- բորբոքային հիվանդությունների ժամանակ:

Հակացուցումները
գերզգայնություն դեղի բաղադրիչների հանդեպ:

Կողմնակի Ազդեցությունները
Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: Ցանկացած անցանկալի երևույթ առաջ գալու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել բժշկի:

Այլ Դեղերի Հետ Փոխազդեցությունը
Անհայտ են: Տվյալ հոմեոպաթիկ դեղի կիրառման ընթացքում այլ դեղերի օգտագործումը չի արգելվում:

Գերդոզավորումը
Գերդոզավորման դեպքերում հնարավոր է կողմնակի երևույթների առաջացման հաճախականության մեծացում:

Պահպանման Պայմանները
Պահել մինչև 250C պայմաններում:

Պիտանելիության Ժամկետը
5 տարի:

Դեղատնից Բաց Թողնելու Կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցում
Եվրոպայում գրանցման սկիզբը՝ 2002 թ. Իմունոքինդ
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2012 թ. Իմունոքինդ

Սկսած նորածնային շրջանից մինչև 6 տարեկան երեխաներին 1 դեղահատից օրը 3 անգամ:

Բուժման տևողությունը. 6-8 շաբաթ

Դեղահատերը տալ կերակրելուց 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո, նախապես երեխային զգուշացնելով, որ դեղահատը պահի բերանում մինչև լուծվելը:

Կրծքահասակ  երեխաների բուժման ժամանակ կարելի է չափաբաժինը լուծել որոշակի քանակի ջրում (օրինակ՝ թեյի գդալում):

Խորհուրդ չի տրվում դեղի երկարաժամկետ կիրառումը առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Հոմեոպաթիկ դեղերի կիրառման ժամանակ հնարավոր է ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում հարկավոր է նվազեցնել դեղի ընդունման հաճախականությունն ու դեղաչափը՝ այն վերականգնելով անցանկալի ախտանշանների նվազումից հետո, համաձայն ցուցումների: Եթե դեղի կիրառումն ուղեկցվում է արտահայտված առաջնային վատացումով, անհրաժեշտ է դադարեցնել այն:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.