Իսլա Մոոս (Isla-Moos)

  • Ազդում է կոկորդի հիվանդությունների և ձայնի խռպոտության պատճառի վրա
  • Բնական անվտանգ բուսական միջոց է
  • Խոնավեցնում և պաշտպանում է լորձաթաղանթը
  • Չի վնասում բերանի և ըմպանի լորձաթաղանթը, կարող է կիրառվել խոսակցության ընթացքում
  • Երկու տարբեր համեր, Իսլա Մինթը շաքար չի պարունակում

Իսլան պարունակում է Cetraria Islandica (իսլանդական մամուռ) դեղաբույսի հանուկ:

Արտադրող՝ «Engelhard Arzneimittel GmbH & Co. KG» (Գերմանիա):

Իսլա պատրաստուկը պարունակում է Cetraria islandica (իսլանդական մամուռ) դեղաբույսի հանուկ, որը դեռևս հին քաղաքակրթության ժամանակաշրջանում լավ հայտնի էր շնչական ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ իր բարերար ազդեցության շնորհիվ:

Իսլայի բաղադրության մեջ մտնող իսլանդական մամուռի հանուկը պարունակում է.

  • քարաքոսային օսլա (լիխենին և իզոլիխենին գլիկաններ), որոնք օժտված են պատող, հակաբորբոքիչ, հակահազային ազդեցությամբ. լիխենինը և իզոլիխենինը պաշտպանում են լորձաթաղանթը գրգռումից և բորբոքումից ՝առաջացնելով պաշտպանական թաղանթ:
  • քարաքոսային թթու (օլեինաթթու), որը ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի, միկոբակտերիաների նկատմամբ օժտված է հակամանրէային ազդեցությամբ,
  • տանիններ, որոնք օժտված են տտպող և մանրէասպան ազդեցությամբ,
  • պոլիսախարիդներ, որոնք պատում են վերին շնչական ուղիների լորձաթաղանթը, խոնավեցնում և պաշտպանում արտաքին վնասակար գործոնների ազդեցությունից, ինչպիսիք են բնակելի կամ գրասենյակային շինություններում խոնավության անբավարար մակարդակով չոր օդը, թուլացնում ձայնալարերի գերբեռնվածությունը:

Շնչական ուղիների կատարալ հիվանդությունների ժամանակ Իսլա դեղի ազդեցությունն առաջին հերթին պայմանավորված է նրանում պարունակվող բուսական հանուկի հակամանրէային և իմունախթանիչ ակտիվությամբ, ինչն ապացուցվել է գիտական հետազոտությունների արդյունքներով: Քանի որ Իսլա դեղերն ունեն նաև պաշտպանական հատկություններ, կարելի է կիրառել նաև կանխարգելիչ նպատակներով, օրինակ, շնչական ուղիների գերզգայնության կամ նրանց գերբեռնվածության ժամանակ (այդ թվում` սպորտային պարապմունքների ժամանակ):

Երբ առկա է մրսածության վտանգ, Իսլա դեղի կանխարգելիչ կիրառումը կարող է պաշտպանել լորձաթաղանթները՝ նվազեցնելով տարբեր ծագման վարակների ազդեցությունը շնչառական ուղիների վրա:

Իսլան բարելավում է շնչական օրգանների ֆունկցիոնալ վիճակը՝ պաշտպանելով արտաքին վնասակար գործոնների և տարաբնույթ գրռիչների ազդեցությունից:

Ու՞մ է ցուցված Իսլան

  • ԲՈԼՈՐԻՆ՝ կոկորդում ցավի ժամանակ և մրսածության զարգացման առաջին փուլում՝ բարդությունների զարգացման կանխարգելման նպատակով. լարինգիտ, ֆարինգիտ, տոնզիլիտ (նշաբորբ) և այլն:
  •  Լարինգիտի դրսևորումներով դիմողներին,այդ թվում` բորբոքմամբ և ձայնալարերի տատանման ունակության կորստով պայմանավորված ձայնի խռպոտությամբ, կոկորդում քերծոցի, քորի զգացումով, ձայնի կորստով, կոկորդում լցվածության, չորության զգացումով հիվանդներին:
  • Բոլոր «ձայնային մասնագետներին»՝ երգիչներին, բանախոսներին, դասախոսներին, հռետորներին, և այն դեպքերում, երբ  ձայնալարերը ծանրաբեռնված են:
  • Բերանի խոռոչի և ըմպանի լորձաթաղանթի չորության և գրգռվածության դեպքում (աղտոտված օդ, չոր շինություններ, օդորակիչների առկայություն, սպորտային պարապմունքներ):
  • Ջեռուցման սեզոնին օդորակիչներով հագեցած շինություններում` անբավարար խոնավեցված օդի ներշնչման ժամանակ, սահմանափակ քթային շնչառության ժամանակ, ինչպես նաև` սպորտային մրցումների ժամանակ:

Իսլա Մոոս՝  իսլանդական մամուռի ջրային հանուկ (Cetraria Islandica) 80 մգ (0,4-0,8:1).
Օժանդակ նյութեր. արաբական խեժ, սախարոզա,  թեթև հանքային յուղ, Е150 с ամոնիակի կարամել, զտած ջուր:

Թողարկման ձևը. 30 պաստեղ:
Դեղաբանական խումբը.

Կոկորդի հիվանդությունների ժամանակ կիրառվող դեղեր:

Փաթեթավորում

Բլիստերում 10-ական պաստեղ, ստվարաթղթե տուփում` 3-ական բլիստեր:

Ընդունման եղանակը

12 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին. յուրաքանչյուր ժամ բերանում լուծել  մեկական պաստեղ (օրական մինչև 12 պաստեղ):

4-12 տարեկան երեխաներին. յուրաքանչյուր ժամ բերանում լուծել  մեկական պաստեղ (օրական մինչև 6 պաստեղ):

Իսլա միջոցի լավ տանելիության և անվտանգության շնորհիվ կարելի է կիրառել երկարաժամկետ:

Հակացուցումներ

Դեղի բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն:

Նախազգուշացում կիրառման ժամանակ

Իսլա Մոոսն իր կազմում պարունակում է սախարոզա, այդ պատճառով այն պետք է զգուշությամբ նշանակել շաքարային դիաբետով հիվանդներին:

Հատուկ զգուշացում

Իսլայում պարունակվող բուսական հանուկները երբեմն կարող են համի և գույնի ճանաչողության խանգարում առաջացնել, ինչը չի անդրադառնում նրա բուժական հատկությունների վրա: Ինչպես մյուս դեղերը, Իսլա Մինթը և Մոոսը կանանց` հղիության և կրծքով կերակրման ընթացքում, կարելի է ընդունել բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո: 

Պիտանելիության ժամկետը. 4 տարի:

Պահպանման պայմանները

Պահել ըստ Ցելսիուսի 25°-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պետական գրանցման հավաստագիր

ԻՍԼԱ ՄՈՈՍ ( ISLA MOOS ) № 15201  30.12.2015

*Դեղի գովազդ: Նախքան օգտագործելը կարդացեք հրահանգները և խորհրդակցեք բժշկի հետ: Պահպանեք երեխաների համար անհասանելի վայրում:

Ինքնաբուժումը կարող է վնասել Ձեր առողջությունը

 

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.