Քինդինորմ (Kindinorm)

Երջանիկ և հաջողակ երեխա դաստիարակելու ժամանակակից մեթոդ

Դեղաձեվը
Գրանուլներ՝ 10 գ. շշում, №1:

Բաղադրությունը
Chamomilla D12 25 мг/10 г
Kalium phosphoricum D6 25 мг/10 г
Staphisagria D12 25 мг/10 г
Valeriana D6 25 мг/10 г

Այլ բաղադրիչներ. սախարոզ:
Դեղաբանական խումբը

Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կոդ. АТС N06B X20:

Դեղաբանական հատկությունները
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղը երեխաների և մեծերի մոտ վերացնում է վարքագծային և ճանաչողական ախտահարումները: Դեղի ակտիվ բաղադրիչներն արդյունավետ թուլացնում են այնպիսի բնորոշ ախտանշաններ, ինչպիսիք են  ուշադրության կենտրոնացման խանգարումները, դյուրագրգռությունը, անհանգստությունը, դժվարությունները ուսման մեջ, քնի խանգարումները, ընդհանուր թուլություն: Դեղը նաև ընդհանուր հոգեվիճակը հանգստացնող ու կայունացնող ազդեցություն ունի:

Ցուցումները
Երեխաների և մեծերի  վարքագծային ախտահարումների առկայություն, որոնք ուղեկցվում են ուշադրության կենտրոնացման խանգարումներով, դյուրագրգռությամբ, անհանգստությամբ, դժվարություններով ուսման մեջ, քնի խանգարումներով և ընդհանուր թուլությամբ:

Հակացուցումները
Դեղի բաղադրիչների հանդեպ գերզգայնություն:

Կողմնակի ազդեցությունները
Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: Ցանկացած անցանկալի երևույթ առաջ գալու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել բժշկի:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Անհայտ են: Տվյալ հոմեոպաթիկ դեղի կիրառման ընթացքում այլ դեղերի օգտագործումը չի արգելվում:

Գերդոզավորումը
Գերդոզավորման դեպքերում հնարավոր է կողմնակի երևույթների առաջացման հաճախականության մեծացում:

Պահպանման պայմանները
Պահպանման հատուկ պայմաններ չի պահանջում: Պահել երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանելիության ժամկետը
5 տարի:

Դեղատնից բաց թողնելու կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Եվրոպայում գրանցման սկիզբը՝ 2002 թ. Կինդինորմ
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2012 թ. Կինդինորմ

1-ից 5 տարեկան երեխաների համար՝ 2 գրանուլից  օրը 1-3 անգամ:

6-ից 11 տարեկան երեխաների համար՝ 3 գրանուլից օրը 1-3 անգամ:

12 տարեկանից մեծ երեխաների և մեծերի համար՝ 5 գրանուլից օրը 1-3 անգամ:

Ընդունման հաճախականությունը կարելի է նվազեցնել վիճակի լավացումից հետո: Գրանուլներն ընդունել ուտելուց 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո՝ բերանում պահելով մինչև լիովին լուծվելը:

Մինչև 3 տարեկան երեխաների բուժման դեպքում ընդունման հարմարության նպատակով գրանուլները կարելի է լուծել որոշակի քանակի ջրում (օրինակ՝ թեյի գդալում):

Բուժման տևողությունը  որոշում է բժիշկը՝ անհատականորեն, սովորաբար նշանակվում է 8 շաբաթյա կուրս, որից հետո վիճակի լավացման բացակայության կամ վատացման դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հոմեոպաթիկ դեղերի կիրառման ժամանակ հնարավոր է ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում հարկավոր դադարեցնել դեղի ընդունումն ու խորհրդակցել բժշկի հետ:

Դեղը սախարոզ է պարունակում: Ֆրուկտոզայի ժառանգական անընկալունակության, գլյուկոզա-գալակտոզային մալաբսորբցիայի համախտանիշի կամ սախարոզա-իզոմալտազային անբավարարությամբ տառապող  մարդկանց այս դեղը կիրառել խորհուրդ չի տրվում: 

Երեխաներ. խորհուրդ չի տրվում տալ մինչև 1 տարեկան երեխաներին՝դրա անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով:

Հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում, համընդհանուր ընդունված սկզբունքներին համապատասխան,  դեղն ընդունել միայն վտանգ/օգուտ ցուցանիշը գնահատելուց հետո:

Ավտոմեքենա վարելու կամ այլ մեխանիզմների հետ աշխատելու ժամանակ ռեակցիայի արագության վրա ազդեցություն չունի:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.