Սոլիդագորեն «բժ. Կլայն» (Solidagoren "Dr. Klein")

Ինչը համաժողովրդականորեն կոչվում է միզապարկի բորբոքում, իրականում հաճախ միզուղիների բորբոքում է : Առանց բուժման, անկախ նրանից,  իսկապես բորբոքումը կարող է հասնել  միզապարկ, վերին միզուղիներ ,  մինչև  երիկամներ և երիկամային ավազան: Շատ հաճախ այս հիվանդությամբ տառապում են 20-35 տարեկան և  50 տարեկանից բարձր կանայք :  Ի’նչն է առաջացնում այդ հիվանդությունը և ինչպե’ս է  կարելի  խուսափել դրանից:
Երբ իմունային համակարգը թույլ է. շեգի շրջանի  կամ ոտքերի հիպոթերմիան կարող է շատ արագ հանգեցնել  միզապարկի բորբոքմանը: Կա, այսպես կոչված ռեֆլեքս արձագանք, օրինակ, եթե  ոտքերը սառել են ,սառում են նաև լորձաթաղանթները: Թուլանում է  արյան մատակարարումը, որը հեշտացնում  վարակի ներթափանցումը:

Ինքնավարակում . միզապարկի բորբոքման ամենատարածված պատճառներն  են  աղիքային մանրէները  (E.coli), որոնք  ընկնում միզածորան հետանցքից և այնտեղից բարձրանում վեր. Ամենապարզ և առավել արդյունավետ կանխարգելիչ միջոցն է ` համապատասխան անձնական հիգիենայի հիմնական կանոնները :

Սեռական . բժշկության մեջ, կա նման հասկացողություն` մեղրամսի  ցիստիտ.:Կանանց միզուկը  կարճ է, և  մանրէները  կարող են  հեշտությամբ ներթափանցել այնտեղ մեխանիկական  ջանքի շնորհիվ: Դեռահասային տարիքը . էստրոգենների արտադրության նվազումը հանգեցնում է  լորձաթաղանթների չորացում. Հետևաբար, դա կարող է  ավելի հեշտ  առաջնել միզապարկի բորբոքում:

Նման իրավիճակում կարող է օգնել Սոլիդագորենը : Սոլիդագորենը  ապահովում է եռակի ազդեցություն  միզուղիների մեղմ բորբոքման ժամանակ` նվազեցնում է  բորբոքումը, վերացնում կցկումը, մեղմացնում է միզարձակումը : Սոլիդագորենը պարունակում է ` ոսկեշիվ հսկայի, մատնունի սագի, ձիաձետ դաշտայինի հեղուկ հանուկների խառնուրդ : Սոլիդագորենը  մաքրում է միզուղիները  և  նպաստում դրանով բակտերիաների վերացմանը և ավազի հեռացմանը երիկամներից:

Սոլիդագորենը` միզածորանի առաջին թրթրոցի և այրոցի զգացման  ժամանակ :

Սոլիդագորեն կաթիլներ 20 մլ, 50 մլ, 100 մլ . արտադրող Dr. G. Klein GmbH & Co. KG (Գերմանիա), գրանցման համար №12977  2013 թ.-ից :

*Դեղերի գովազդ: Ընդունումից առաջ ծանոթացեք հրահանգների հետ և խորհրդակցեք բժշկի հետ: Պահել երեխաների համար անհասանելի տեղում:

 

Ներքին ընդունման կաթիլներ

Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները.
Շագանակագույն, թափանցիկ հեղուկ:

Դեղի բաղադրությունը
Ազդող նյութերը. 10 մլ (= 9,5 գ.) կաթիլները պարունակում են. 7,9 մլ ոսկեվարդի (Solidaginis herba), մատնունու (Anserinae herba), դաշտային ձիաձետի (Equiseti Herba) (4,2 : 1,4 : 1) հեղուկ հանուկների խառնուրդ (1:1,5 - 2,1),  լուծահանող նյութ (էքստրագենտ). 50 % էթանոլ (ծավալ/ծավալ):
Օժանդակ նյութեր. զտված ջուր, 96%-անոց էթանոլ:

Դեղաձևը և թողարկման ձևը
Ներքին ընդունման կաթիլներ: Կաթոցիչով և պլաստմասսե պտուտակավոր կափարիչով սրվակներ՝ 20 մլ-, 50մլ- կամ 100մլ-ական կաթիլներով:

Դեղաբանական խումբը
Ուրոլոգիայում կիրառվող դեղեր: Կոդ. АТС G04BP50:

Ցուցումները
Հիմնական թերապիա, ինչպես նաև միզապարկի (ցիստիտ) և երիկամների (պիելոնեֆրիտ) սուր և քրոնիկ վարակների ժամանակ որպես կոմպլեքս թերապիայի բաղադրիչ:
Երիկամների ոչ վարակային քրոնիկ հիվանդություններ (գլոմերուլոնեֆրիտ, ինտերստիցիալ նեֆրիտ):
Միզաքարերի հեռացումից հետո և դրանց առաջացման կանխարգելում:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Այլ դեղերի հետ փոխազդեցության դեպքեր հայտնի չեն:
Դեղում ալկոհոլի առկայությունը կարող է ազդել այլ դեղերի գործառույթների վրա:

Նախազգուշական միջոցառումներ
Դեղը չի կարելի ընդունել սրտային անբավարարության կամ երիկամային անբավարարության արդյունքում առաջացած այտուցների միզամուղ թերապիայի համար: Դա հատկապես շատ կարևոր է հաշվի առնել մեծահասակների դեպքում:
Մեզի մեջ արյան առկայության, մարմնի բարձր ջերմաստիճանի կամ ավելի քան 5 օր ախտանշանների պահպանման դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Դեղը 45% (ծավալ/ծավալ) էթանոլ է պարունակում: Խորհուրդ տրվող դեղաչափերի պահպանման դեպքում յուրաքանչյուր 30 կաթիլի ընդունման հետ օրգանիզմ է ներմուծվում 0,6 գ ալկոհոլ:

Հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում համընդհանուր ընդունված սկզբունքներին համապատասխան,  դեղն ընդունել միայն վտանգ/օգուտ ցուցանիշը գնահատելուց հետո:

Ավտոմեքենա վարելու կամ այլ մեխանիզմների հետ աշխատելու ժամանակ ռեակցիայի արագության վրա զզդելու ունակությունը. դեղի ընդունումը թերապևտիկ դեղաչափերի միջակայքում՝ ազդեցություն չունի:

Երեխաներ. դեղը չի նախատեսված մինչև 12 տարեկան երեխաների համար:

Դեղաչափումը և կիրառումը
12 տարեկանից բարձր երեխաներին և մեծերին.
Սոլիդագորենի 20-30 կաթիլ՝ օրը 3 անգամ (30 կաթիլը համապատասխանում 1 1,4 մլ-ին): Այն անհրաժեշտ է ընդունել բավարար քանակի հեղուկով: Ընդունման տևողությունը որոշվում է բժշկի կողմից՝ անհատականորեն:

Կողմնակի ազդեցությունները
Գերզգայնության կամ ալերգիկ ռեակցիաներ՝ շատ հազվադեպ:
Թեթև խանգարումներ ստամոքսաղիքային տրակտի կողմից՝ հաճախականությունն անհայտ է:
Ալերգիկ ռեակցիաների առաջին նշանների հայտնվելու դեպքում (օրինակ, ցան) դեղի ընդունումն անհրաժեշտ է դադարեցնել: Հրահանգում չնշված կողմնակի ազդեցությունների առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Պիտանելիության ժամկետը.
3 տարի: Սրվակը բացելուց հետո պահպանման ժամկետը 3 ամիս է:
Չի կարելի օգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:

Դեղատնից բացթողնման կարգը.
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Գերմանիայում с     
Հայաստանում 2013 թ.-ից սկսած Սոլիդագորեն

Ակտիվ նյութի կամ դեղի ցանկացած այլ բաղադրատարրի նկատմամբ գերզգայնություն: Սոլիդագորեն դեղը չի կարելի ընդունել Asteraceae ընտանիքին պատկանող բույսերի նկատմամբ ալերգիայի դեպքում, քանի որ նշված ընտանիքի բույսերն օգտագործվում են դեղի բաղադրության մեջ մտնող բուսական հանուկի ստացման ժամանակ:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.