Տիրոզուր (Tyrosur)

Վերքերի և այրվածքների բուժում երեխաների և մեծերի մոտ:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը
Գել. արտաքին օգտագործման համար, 5 գ. պարկուճ, 1-ական պարկուճ՝ ստվարաթղթե փաթեթում:

Բաղադրությունը.
Տիրոտրիցին 1 մգ/գ

Օժանդակ նյութեր. ցետիլպերիդինի քլորիդ, պրոպիլենգլիկոլ, կարբոմեր, տրոմետամոլ, զտված ջուր, 96%-անոց էթանոլ:

Դեղաբանական խումբը
Հակաբիոտիկներ՝ տեղային օգտագործման համար: Կոդ. АТС D06А Х08:

Դեղաբանական հատկությունները.
Դեղադինամիկան. Տիրոտրիցինը տարբեր ցիկլիկ և գծային պոլիպեպտիդներից կազմված միացություն է, որը ցուցաբերում է հակաբակտերիալ ակտիվություն, և գոյանալով անաէրոբ սպորառաջացնող Bacillus brevisի  կողմից, դրսևորում է էնդոտոքսինանման ազդեցություն: Այս միացությունը մինչև 70-80% տիրոցիդիններ (հիմնային ցիկլային դեկապեպտիդներ) և մինչև 20-30% գրամիցիդիններ (չեզոք գծային պենտադեկապեպտիդներ) է պարունակում:
Ակտիվություն է ցուցաբերում հիմնականում Staphylococcus aureus, Staphylococcus haemolyticus, Streptococcus pyogenes, Streptococcus viridans, Enterococcus faecalis, Diplococcus pneumoniae, Corynebacterium spp., Neisseria meningitides գրամդրական մանրէների, Neisseria gonorrhoeae որոշ շտամերի, տրիխոմոնադների, ինչպես նաև որոշ գրամբացասական մանրէների և սնկերի շատ տեսակների (ներառյալ` Candida) նկատմամբ: Տիրոտրիցինը դեղաչափակախյալ մանրէականգ և մանրէասպան ազդեցություն է ցուցաբերում այնպիսի մանրէների նկատմամբ, ինչպես Clostridia-ն.
Մանրէների բջիջներից ազոտի ու ֆոսֆատների դուրսբերումն ապահովում է դեղի արդյունավետությունը: Տիրոտրիցինը, կատիոնային դետերգենտների նման, քայքայում է մանրէների բջիջների թաղանթները: Դեղի ազդեցությունը չի սահմանափակվում բջիջների աճն ու բաժանումը ճնշելով, տիրոցիդինի մանրէասպան ազդեցությունը որոշվում է նաև մանրէի բջջապատի վրա ուղղակի ազդեցությամբ: Բացի այդ, գրամիցիդինները մանրէի բջջաթաղանթում կատիոնային թաղանթներ են առաջացնում, ինչը հանգեցնում  է դրանց կողմից կալիումի կորստին, ներբջջային կատիոնների խտության փոփոխությանը և, արդյունքում, ցիտոլիզի: Գրամիցիդին բաղադրատարրը հետագայում հանգեցնում է բջջային շնչառության շղթայում ֆոսֆորիլացման գործընթացների խզմանը:
Տիրոտրիցինի ազդեցության յուրահատուկ մեխանիզմի հետ կապված, ինչը բացակայում է համակարգային հակաբիոտիկների մոտ, դեղի նկատմամբ խաչաձև կայունություն չի առաջանում:
Տիրոզուր գելն արագացնում է վերքերի ապաքինման գործընթացը դրա հիմքի (հատակի) մաքրման, գրանուլացման և էպիթելացման գործընթացների խթանման ճանապարհով:
Դեղակինետիկան. դեղի բարձր խտություն հայտնաբերվել է մաշկի եղջերաթաղանթում (ինտակտային մակերևույթին քսելուց հետո) և ուղղակիորեն՝ վերքում:

Ցուցումները
Մակերեսային վերքեր՝ էքսուդատի չնչին արտազատմամբ և տիրոտրիցինի նկատմամբ զգայուն ախտածին մանրէներով (վարակված էկզեմա, մաշկի թարախային բորբոքումներ, այրվածքներ) հարուցված սուպերվարակի (մաշկի և լորձաթաղանթի էրոզիաներ և խոցեր) առկայությամբ:

Հակացուցումները
Դեղի բաղադրատարրեի նկատմամբ գերզգայնությունը:

Կողմնակի ազդեցությունները
Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ (այրոցի զգացում):

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Հայտնի չեն:

Գերդոզավորումը
Գերդոզավորման դեպքեր չեն նկարագրվել:

Պահպանման պայմանները.
Պահել մինչև 25OC պայմաններում և երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանելիության ժամկետը
3 տարի:

Դեղատնից բացթողնման կարգը
Դեղատոմսով:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝     
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2011 թ. Թիրոզուր

Գելը. բարակ շերտով քսել մաշկի ախտահարված հատվածին՝ օրը 2-3 անգամ: Մարմնի բաց հատվածների մաշկի փոքր վերքերի և բորբոքումների ժամանակ դրանք, որպես կանոն, փակելու անհրաժեշտություն չկա: Ծավալուն վնասվածքների և հոսող վերքերի ժամանակ խորհուրդ է տրվում պաշտպանիչ վիրակապ, որն անհրաժեշտ է 1-2 օրից փոխել: Բուժման տևողությունը որոշվում է անհատականորեն:

Անհրաժեշտ է պահպանել զգուշություն աչքի շրջակայքում կիրառելու դեպքում, քանի որ կարող է առաջ բերել այրոցի զգացում: 

Դեղը նախատեսված չէ ներքթային կիրառման համար:

Հղիության և կրծքով կերակրելու շրջանում Տիրոզուրի կիրառման վերաբերյալ տվյալներ չկան:

Երեխաներ. անհրաժեշտության դեպքում Տիրոզուր գելը կարելի է կիրառել ցանկացած տարիքի երեխաների մոտ:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.