Տոնզիլոտրեն (Tonsilotren®)

Անգինայի և քրոնիկ տոնզիլիտի (նշաբորբ) հիմնական թերապիան:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը.
Դեղահատեր, №60, 3 բլիստեր, յուրաքանչյուրում 20 դեղահատ:

Բաղադրությունը.
Atropinum sulfuricum D5 12,5 мг
Hepar sulfuris D3 10 мг
Kalium bichromicum D4 50 мг
Silicea D2 5 мг
Mercurius bijodatus D8 25 мг

Այլ բաղադրիչներ. լակտոզի մոնոհիդրատ, սախարոզ, մագնեզիումի ստեարատ:

Դեղաբանական խումբը
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կոդ. АТС R02A X02:

Դեղաբանական հատկությունները
Հինգ հոմեոպաթիկ մոնոկոմպոնենտներից ստացված համակցությունը կոկորդի վիրուսային և մանրէային վարակների ժամանակ տեղի ունեցող բորբոքային գործընթացների տարբեր աստիճաններում խթանում է օրգանիզմի սեփական պաշտպանողական մեխանիզմները:
Տոնզիլոտրեն դեղի դեղաբանական հատկությունները դրա դեղաբանորեն ակտիվ բաղադրատարրերի հոմեոպաթիկ բնույթի վրա են հիմնվում1,2:

Atropinum sulfuricum
Ազդում է հիվանդության վաղ փուլերում: Վերացնում է նշիկների պարենխիմայի բորբոքումն ու այտուցվածությունը, կուլ տալու ժամանակ առաջացող ցավը, էրիթեման, օժտված է ջերմիջեցնող ազդեցությամբ:

Hepar sulfuris
Արդյունավետ է լիմֆադենոիդային կոկորդային օղակի ենթասուր, քրոնիկ և կրկնվող բորբոքումների բուժման ժամանակ, որոնք կապված են թարախակալման և աբսցեսի հետ: Դրանցից են Angina tonsillaris et lacunaris և Tonsillitis chronica: Hepar sulfuris նվազեցնում է նշիկների պարենխիմայի բորբոքումն ու այտուցվածությունը, նպաստում արագ առողջացմանը:

Kalium bichromicum
Վերացնում է քթաըմպանի լորձաթաղանթի բորբոքումն ու այտուցվածությունը, այրոցն ու գրգռվածությունը, նվազեցնում է մեծացած նշիկների ծավալը:

Mercurius bijodatus
Նվազեցնում է հիպերտրոֆիկ նշիկների ծավալը, հանում է լիմֆատիկ գեղձերի, լիմֆաըմպանային օղակի այտուցվածությունն ու բորբոքումը, լավացնում ավշային դրենաժը: Mercurius bijodatus-ը կիրառվում է սուր և քրոնիկ նշաբորբի ժամանակ, որը բնորոշվում է սպիտակ նստվածքով: Քրոնիկ գործընթացների դեպքում այս կոմպոնենտի ընդունումը 6 շաբաթվա ընթացքում նկատելի է դարձնում նշիկների փոքրացումը, նվազեցնում պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացումը:

Silicea 
Իմունախթանիչ ազդեցություն է ցուցաբերում սուր և քրոնիկ գործընթացների ժամանակ: Նպաստում է գրանուլացմանը և, համապատասխանաբար, արագ առողջացմանը: Silicea-ն դրական ազդեցություն ունի թարախային բորբոքումների ժամանակ, նպաստում է արագ առողջացմանը: Silicea-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և պակասեցնում կրկնվելու հավանականությունը:
Այսպիսով, Տոնզիլոտրենն ապահովում է անգինայի և քրոնիկ նշաբորբի հիմնական թերապիան՝ ցուցաբերելով համակարգային հակաբորբոքային, լիմֆոտրոպային, իմունախթանիչ և վերականգնողական ազդեցություն4,7,8,9: Տոնզիլոտրենը կիրառում են լիմֆադենոիդային ըմպանային օղակի նշիկների բորբոքումների դեպքում, ինչպես օրինակ, սուր և քրոնիկ նշաբորբի, նաև նշիկների վիրաբուժական միջամտության ընթացքում: Տոնզիլոտրենը դրական ազդեցություն է դրսևորում նաև ըմպանային նշիկների հիպերպլազիայի բուժման ժամանակ, հատկապես երեխաների մոտ3: Տոնզիլոտրենն արդյունավետ է բորբոքական գործընթացների բոլոր փուլերի բուժման ժամանակ, սկսած ի հայտ եկող առաջին գանգատներից մինչև քրոնիկ կրկնվող ձևերը, ի հաշիվ դեղի հինգ բաղադրատարրերի ազդեցության տարբեր ժամանակահատվածների և թիրախային ազդման մեխանիզմների:
Տոնզիլոտրենը վերացնում է բորբոքումն ու ցավը7, վերականգնում նշիկների պաշտպանողական գործառույթը և ընդհանուր իմունիտետի ցուցանիշները8, օժտված է նաև վերականգնողական ազդեցությամբ4:

Ցուցումները
Նշիկների սուր բորբոքում, կատարալ և լակունար անգինա, քրոնիկ և քրոնիկ կրկնվող տոնզիլյար անգինա, նշիկների մեծացում (հիպերպլազիա): Ցուցված է նաև երեխաների և մեծերի մոտ նշիկների հետվիրահատական ախտանշանային բուժման ժամանակ:

Հակացուցումները
Չի կարելի Տոնզիլոտրենն ընդունել քրոմի և դեղի մյուս բաղադրատարրերի նկատմամբ գերզգայնության ժամանակ: Վահանաձև գեղձի հիվանդությունների (հիպերթիրեոզ) դեպքում դեղն ընդունել միայն համաձայն բժշկի նշանակման:

Կիրառման ժամանակ անվտանգության պատշաճ միջոցառումներ
Հոմեոպաթիկ դեղերի կիրառման ժամանակ հնարավոր է ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում հարկավոր է դադարեցնել դեղի ընդունումը և խորհրդակցել բժշկի հետ:
Դեղը սախարոզ է պարունակում:Այս հանգամանքը պետք է հաշվի առնեն շաքարային դիաբետով հիվանդները:
Դեղը լակտոզ է պարունակում, ուստի գալակտոզի անընկալունակության ժառանգական հազվադեպ ձևերով, լակտազի անբավարարությամբ կամ գլյուկոզագալակտոզային քիչներծծման համախտանիշով տառապող անձանց այն հակացուցված է:

Գերդոզավորումը
Կողմնակի երևույթներ չեն դիտվել:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Հաստատված չեն: Ըստ կլինիկական հետազոտությունների տվյալների  Տոնզիլոտրենը հաջողությամբ կարող է կիրառվել կոմպլեքս թերապիայում:

Պահպանման պայմանները
Պահել չոր և մինչև 25OC պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանելիության ժամկետը
5 տարի:

Դեղատնից բացթողնելու կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝ 1936 թ. Տոնզիլոտրեն
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2009 թ. Տոնզիլոտրեն

1 Boericke W. Pocket Manual of Homoeopathic Materia Medica comprising the Characteristic and Guiding Symptoms of all Remedies (Clinical and Pathogenic). 9th ed. New Delhi: B. Jain Publishers; 1991.
2 Keller K, Greiner S, Stockebrand P. Homöopathische Arzneimittel. Materialien zur Bewertung. Frankfurt/Main: Govi-Verlag; 1995.
3 Friese KH, Timen GE, Zabalotnyi DI. [Homeopathy in children with nonstreptococcal tonsillitis]. Der Kassenarzt 2006;6:40-42.
4 Инструкция по медицинскому применению препарата Тонзилотен.
5 Информационное письмо Мз Украины №38-2009.
6 С.Б. Безшапочный и соавторы, ЖУНГ 6'2009, с. 74-81.
7 О.Ф. Мельников и соав., ЖУНГ 6'2008, с. 37-41.
8 О.Ф. Мельников и соав., ЖУНГ 2'2006, с. 36-38.
9 О.Ф. Мельников и соав., ЖУНГ 2'2008, с. 47-50.

Սուր հիվանդությունների ժամանակ.

3-ից 12 տարեկան երեխաներին՝ առաջին 1-2 օրն ընդունել 1 դեղահատից, յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ (ոչ ավելի, քան օրական 8 դեղահատ), այնուհետև շարունակել 1 դեղահատից օրը 3 անգամ մինչև լիովին առողջացումը: Եթե 8 օր բուժվելուց հետո վերջնական առողջացում չի դիտվում կամ հիվանդության նոր ախտանշաններ են հայտնվում, անպայման դիմել բուժող բժշկին:

12 տարեկանից բարձր երեխաներին և մեծերին՝ 1 դեղահատից յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, 1-2 օրվա ընթացքում (ոչ ավելի, քան օրական 12 դեղահատ), այնուհետև 1-2 դեղահատից օրը 3 անգամ մինչև լիովին առողջացումը: Եթե 7 օր բուժվելուց հետո վերջնական առողջացում չի դիտվում կամ հիվանդության նոր ախտանշաններ են հայտնվում, անպայման դիմել բուժող բժշկին:

Քրոնիկ կրկնվող անգինայի, ինչպես նաև ըմպանային նշիկների մեծացման դեպքում.

3-ից 12 տարեկան երեխաներին՝ 1 դեղահատից  օրը 3 անգամ:

12 տարեկանից բարձր երեխաներին և մեծերին. 1-2 դեղահատից  օրը 3 անգամ:

Դեղահատերն ընդունում են ուտելուց 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո՝ բերանում պահելով մինչև լիովին լուծվելը: Մինչև 3 տարեկան երեխաների համար ընդունման հարմարավետության նպատակով խորհուրդ է տրվում դեղահատը լուծել որոշակի քանակի ջրում (օրինակ, թեյի գդալում):

Բուժման տևողությունը 6-8 շաբաթ է: Քրոնիկ կրկնվող անգինայի դեպքում անհրաժեշտ է կրկնակի բուժում անցկացնել (տարվա մեջ բուժման 6-8 շաբաթանոց կուրսեր):

Схемы приёма Тонзилотрена

Острый тонзиллит (ангина)5

Возраст

Первые 1-2 дня заболевания

До полного выздоровления

Дети от 1 до 12 лет

По 1 табл. Каждые 2 часа (не более 8 раз в день)

По 1 табл. 3 раза в день

Дети от 12 лет и взрослые

По 1-2 табл. Каждый час (не более 12 раз в день)

По 1-2 табл. 3 раза в день

Хронический тонзиллит1

Тонзилотрен по 1 табл. 3 раза в день 60 последовательных дней.

Проводить 3 курса с интервалом в 4 месяца.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

***

***

 

 

 

 

***

***

 

 

 

 

***

***

 

1

 - Месяц

 

***

 - Курс Тонзилотрена

 

 

 - Перерыв между курсами

 

Հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում, համընդհանուր ընդունված սկզբունքներին համապատասխան, դեղն ընդունել միայն վտանգ/օգուտ ցուցանիշը գնահատելուց հետո:

Ավտոմեքենա վարելու կամ այլ մեխանիզմների հետ աշխատելու ժամանակ ռեակցիայի արագության վրա ազդեցություն չի ազդում:

Երեխաներ. մինչև 3 տարեկան երեխաներին Տոնզիլոտրենը թույլատրելի է միայն բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո:

Ընդունումից հետո կարող է դիտվել թքարտադրության բարձրացում: Այս դեպքում անհրաժեշտ է նվազեցնել դեղաչափը կամ դադարեցնել դեղի ընդունումը: Մաշկի կողմից այնպիսի ալերգիկ ռեակցիաների ի հայտ գալու դեպքում, ինչպիսիք են կարմրությունը, ցանը, անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը: Եզակի դեպքերում հնարավոր են ցավեր որովայնի շրջանում և սրտխառնոց:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.