Տրախիսան (Trachisan)

Արագ օգնություն՝ կոկորդում վարակների և ցավի դեպքում

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը
Տրանսբուկալ դեղահատեր, 2 բլիստեր՝ յուրաքանչյուր ստվարաթղթե տուփում, № 20, 10 դեղահատ՝ յուրաքանչյուր բլիստերում:

Բաղադրությունը.
Թիրոտրիցին 0,5 մգ
Լիդոկայինի հիդրոքլորիդ 1 մգ
Քլորհեքսիդինի դիգլյուկոնատ 1 մգ

Օժանդակ նյութեր. սորբիտ, մագնեզիումի ստեարատ, անանուխ:
Մեկ դեղահատը պարունակում է 0,609 գ. սորբիտոլ (շաքարի փոխարինող), ինչը համարժեք է 0,057 գ. հացի միավորի:

Դեղաբանական խումբը
Կոկորդի հիվանդությունների ժամանակ կիրառվող դեղեր: Կոդ. АТС R02A B52:

Դեղաբանական հատկությունները
Դեղն այնպիսի նյութերի համակցություն է, որոնք օժտված են հակամանրէային հատկություններով և տեղային անզգայացնող ազդեցությամբ:
Թիրոտրիցինը հակամարէային ազդեցությամբ օժտված տարբեր ցիկլիկ և ալիֆատիկ պոլիպեպտիդների խառնուրդ է: Այն մինչև 70–80% թիրոցիդին՝ հիմնային ցիկլիկ դեկապեպտիդ, և 20–30% գրամիցիդին՝ չեզոք ալիֆատիկ պենտադեկապեպտիդ է պարունակում:
Թիրոցիդինը նպաստում է մանրէից ազոտ և ֆոսֆոր պարունակող նյութերի հեռացմանը, որոնք կատիոնային դետերգենների նման քայքայում են մանրէային բջջի թաղանթի օսմոտիկ պատնեշը: Թիրոցիդինը մանրէասպան ազդեցություն է ցուցաբերում աճող և կիսվող միկրոօրգանիզմների վրա:
Գրամիցիդինը մանրէի բջջային թաղանթում կատիոն տեղափոխող ուղիներ է ստեղծում, ինչն էլ հանգեցնում է կատիոնների ներբջջային խտության փոփոխմանը և ցիտոլիզին: Գրամիցիդինային բաղադրատարրը նպաստում է հյուսվածքային շնչառության և օքսիդացնող ֆոսֆորիլացման գործընթացների հետագա տարանջատմանը:
Թիրոտրիցինի ազդեցության սպեկտրը տարածվում է գրամդրական կոկերի, մանրէների և սնկերի որոշ տեսակների, օրինակ, Candida albicans-ի վրա:
Ի տարբերություն հակաբիոտիկների, թիրոտրիցինի կիրառման դեպքում միկրոօրգանիզմների խաչաձև կայունություն չի դիտվում: Այն հատկությունը թիրոտրիցինի ազդեցության յուրահատուկ մեխանիզմով է պայմանավորված:
Քլորհեքսիդինն ու դրա աղերը հակամանրէային ազդեցության լայն սպեկտր ունեն՝ գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ: Քլորհեքսիդինի ազդեցության մեխանիզմը հիմնվում է միկրոօրգանիզմի բջջային թաղանթի հետ դրա խնամակցության վրա, որի հատկությունները փոխվում են ակտիվ նյութի հետ շփվելու արդյունքում:
Քլորհեքսիդինի լիպոֆիլ խմբերը բջջաթաղանթի լիպոպրոտեինային մեմբրանի դեզագրեգացիա են առաջացնում, բջջում խախտում օսմոտիկ հավասարակշռությունը, ինչը քայքայում է հարուցիչ բջջի ցիտոպլազմային թաղանթը:
Որոշ գրամբացասական մանրէների (Pseudomonas, Proteus), խմորիչների, դերմատոֆիտների և միկոմանրէների վրա ազդեցությունն աննշան է: Քլորհեքսիդինն անարդյունավետ է վիրուսների, սնկերի, բորբոսասնկերի, սպորների նկատմամբ:
Լիդոկաինի հիդրոքլորիդը ամիդային տիպի տեղային անզգայացնող է: Դեղը նյարդային հյուսվածքի նատրիումական խողովակների պաշարում է առաջացնում, ինչի արդյունքում խախտվում է նյարդային բջջի մեմբրանի դեպոլյարիզացման գործընթացը: Այս դեպքում զգացող նյարդային հյաուսվածքներում պաշարվում է նյարդային գրգիռների փոխանցումը:

Ցուցումները
Ցուցված է բերանի խոռոչի և ըմպանի բորբոքային և վարակային այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են՝ ստոմատիտը, գինգիվիտը, պարադոնտիտը, գլոսիտը, տոնզիլիտը, ֆարինգիտը և կլման ակտի դժվարություններով ուղեկցվող այլ հիվանդություններ: Ցուցված էնաև բերանի խոռոչի և ըմպանի շրջանում վիրահատական միջամտություններից առաջ (ատամի հեռացում, լնդերի վիրաբուժական բուժում, տոնզիլէկտոմիա) վարակների կանխարգելման համար:

Հակացուցումները
Դեղի որևէ բաղադրատարրի նկատմամբ գերզգայնությունը: Բերանի խոռոչի էրոզիային և դեսքվամատիվային փոփոխություններ, բերանի խոռոչում և ըմպանում մեծ վերքեր: Ֆրուկտոզի նկատմամբ անընկալունակության դեպքում դեղի ընդունումը հնարավոր է միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Կողմնակի ազդեցությունները
Սովորաբար Տրախիսանը հիվանդների կողմից լավ է տարվում: Հնարավոր են համի կարճաժամկետ փոփոխություններ, լեզվի ժամանակավոր թմրում: Երկարատև ընդունելու ժամանակ, եզակի դեպքերում, հնարավոր է ատամների, պրոթեզների կամ լեզվի դեղնավուն կամ բաց շագանակագույն աննշան գունավորում, ինչը կարելի է վերացնել՝ մեծ ուշադրություն դարձնելով բերանի խոռոչի հիգիենային: Գունավորումն ինքնուրույն անհետանում է դեղի ընդունումը դադարեցնելուց հետո: 

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Բացահայտված չեն:

Գերդոզավորումը
Գերդոզավորման դեպքեր նկարագրված չեն:

Պահպանման պայմանները
Պահել չոր, մինչև 25OC պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանելիության ժամկետը
5 տարի:

Դեղատնից բացթողնման կարգը
Դեղատոմսով:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝     
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2005թ. Տրախիսան

Ընդունել 1 դեղահատից՝ բերանում պահելով մինչև լիովին լուծվելը, յուրաքանչյուր 2 ժամը մեկ: 12 տարեկանից բարձր երեխաների և մեծերի համար օրական դեղաչափը 8 դեղահատ է, 4-12 տարեկան երեխաների համար՝ 6 դեղահատ:

Որպես կանոն, հիվանդության ախտանշանները մի քանի օրից վերանում են, սակայն կայուն թերապևտիկ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում բուժումը շարունակել ևս 2-3 օր: Եթե դեղի ընդունումից 5 օր անց վիճակի լավացում չի նկատվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Առանց բժշկի նշանակման Տրախիսանի տրանսբուկալ դեղահատերի շարունակական ընդունումը չպետք է գերազանցի 2 շաբաթը:

Երեխաներ. խորհուրդ չի տրվում 4 տարեկանից փոքր երեխաներին, քանի որ այն անհրաժեշտ է ծծել:

Հղիության և կրծքով կերակրելու շրջանում դեղի ընդունման փորձը բացակայում է:

Տրախիսանը շաքար չի պարունակում, այդ իսկ պատճառով չի նպաստում ատամների կարիեսի առաջացմանը, և կարող են ընդունել շաքարային դիաբետով հիվանդները՝ կիրառելով շաքարի փոխարինող սորբիտոլի՝ հացի միավորների վերածելու վերահաշվարկը (0,609 գ. Սորբիտոլը համարժեք է 0,057 գ. հացի միավորին):

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.