Տրախիսան (Trachisan)

Արագ օգնություն՝ կոկորդում վարակների և ցավի ժամանակ:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը.
Լուծույթ, 200 մլ:

Դեղաբանական խումբը
Բերանի խոռոչի և կոկորդի համար միջոց: Կոդ. АТС R02A:

Բաղադրությունը
100 մլ-ը պարունակում է.
Լիդոկային HCL х 1H2O՝ 0,100 գ
Քլորհեքսիդինի դիգլյուկոնատ՝ 0,200 գ.

Օժանդակ նյութեր. 96% էթանոլ, 85% գլիցերին, սորբիտ, արոմատիզատոր, E 131 ներկանյութ:

Դեղաչափումը, ընդունման եղանակը եվ տեվողությունը
Ողողել կոկորդը օրը 3-4 անգամ՝ յուրաքանչյուր անգամ օգտատործելով մեկ թեյի գդալ Տրախիսան: Կոկորդի ողողման համար նախատեսված Տրախիսանը կիրառման համար արդեն պատրաստի վիճակում է և լրացուցիչ նոսրացում չի ենթադրում:
Բերանի խոռոչի բորբոքման դեպքում ողողել կես րոպեի ընթացքում՝ օրը 3-4 անգամ, օգտագործելով մեկ ճաշի գդալ լուծույթ: Կոկորդի բորբոքման դեպքում նույն կերպ ողողել կոկորդը: Ողողումից հետո ջրային ողողում չկիրառել: Լուծույթը կուլ տալ չի կարելի, սակայն պատահաբար կուլ տալու դեպքում այն անվնաս է:
Լորձաթաղանթի վրա երկարատև ազդեցություն ապահովելու համար լուծույթը հարկավոր է օգտագործել ուտելուց հետո: Հիմնավորված չէ 6 ամսից ավելի անընդհատ օգտագործելը, եթե որևէ ցուցում նշված չէ բժշկի կողմից:

Հղիություն և լակտացիա
Չնայած կոկորդի ողողման համար նախատեսված Տրախիսանի լուծույթում ակտիվ նյութերի համակցմանը՝ դեղաբանական հատկությունների շնորհիվ թերապևտիկ դեղաչափերով այն անվտանգ է: Հիության և կրծքով կերակրելու շրջանում օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Մեքենա վարելու և մեխանիզմների հետ աշխատելու կարողության վրա ազդեցությունը
Դեղը հրահանգներին համապատասխան օգտագործելու պարագայում հետևանքներ չեն կարող լինել:

Անցանկալի ազդեցությունները
Սովորաբար կոկորդի ողողման համար Տրախիսանի լուծույթը հիվանդների կողմից լավ է տարվում, չնայած կարող է համի կարճաժամկետ փոփոխությունների և լեզվի ժամանակավոր թմրեցման հանգեցնել, որոնք, որպես կանոն, ամբողջովին անհետանում են: Երկարատև ընդունելու ժամանակ, եզակի դեպքերում, հնարավոր է ատամների, պրոթեզների կամ լեզվի դեղնավուն կամ բաց շագանակագույն աննշան գունավորում, ինչը կարելի է վերացնել՝ մեծ ուշադրություն դարձնելով բերանի խոռոչի հիգիենային: Գունավորումն ինքնուրույն անհետանում է դեղի ընդունումը դադարեցնելուց հետո:  

Դեղաբանական հատկությունները
Լուծույթն օգտագործում են բերանի խոռոչում և կոկորդում բորբոքային գործընթացների բուժման համար: Նա ցավազրկող և հակամանրէային հատկություններով օժտված ակտիվ բաղադրատարրերի համակցություն է:
Քլորհեքսիդինը հիմքն է հանիդսանում, և, հետևաբար, առավել կայուն է աղի տեսքով: Դիացետատից և դիհիդրոքլորիդից կազմված ազատ հիմքը նվազագույն չափով է լուծվում ջրում (0,08 գ, 1,0 գ և 0.06գ/100մլ), այն դեպքում, երբ դիգլյուկոնատը լավ լուծվում է ( > 50գ/100մլ):
Այս պատճառով էլ դիգլյուկոնատը մեծավ մասամբ օգտագործվում է տարբեր ցուցանիշների համար: Քլորհեքսիդինն ու դրա աղերն իրենց հակամանրէային լայն ազդեցությամբ արդյունավետ են գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ:
Որոշ գրամբացասական մանրէների (Pseudomonas և Proteus շտամները), խմորասնկերի, դերմատոֆիտների և միկոբակտերիաների վրա արդյունքը նվազագույնն է: Միջոցն անարդյունավետ է բակտերիալ սպորների, սնկերի սպորների, վիրուսների և բորբոսասնկերի նկատմամբ:

Միջին պաշարող խտությունները կազմում են (մկգ/մլ)
մանրէներ

Escherichia coli  0,93    8,33
Enterobacter  26,6
Serratia marcescens        
Pseudomonas aeruginosa  > 73    
ß- гемолитический стрептококк  0,29    
Steptococcus faecalis  0,97
Salmonella sp.  4,65    
Klebsiella Sp.  8,97
Proteus spec.  > 67
Streptococcus mutans  0,19
Staphylococcus aureus  1,17

խմորասնկեր, դերմատոֆիտներ, բորբոսասնկեր
Candida Albicans  11,0
Microsporum Canis  18,0
Aspergillus versicolor  75,0
Քլորհեքսիդինն առավել արդյունավետ է չեզոք և թույլ հիմնային pH պայմաններում: Թթվային միջավայում դրա արդյունավետությունն ընկնում է:
Քլորհեքսիդինի արդյունավետությունը նվազում է նաև օճառի, արյան և թարախի ներկայությամբ (բջջային ֆրագմենտներ) (պաշարման համար անհրաժեշտ խտությունը 100-1000 անգամ և ավելի բարձր է):
10 մլ 0,2%-անոց Քլորհեքսիդինի լուծույթով բերանի ողողումը բերում է թքի մեջ մանրէների քանակի զգալի կրճատմանը, ինչը նկատելի է 12 ժամ անց: Դեղը կորելյացիոն կապի մեջ է նաև ատամնափառի առաջացման արագության նվազման հետ: Մի քանի ամիսներ կիրառելու դեպքում, արդյունքում, «հետադարձ փոխհատուցման ճանապարհով» ատամնափառի սպեկտրում նվազում է բակտերիալ ֆլորան, սակայն այդ ուղղությամբ հետազոտություններ չեն իրականացվել:
Քլորհեքսիդինի ազդեցության մեխանիզմը հիմնվում է մանրէի բջջապատի հետ կապի վրա, որի մակերևույթային հատկությունները փոփոխվում են ակտիվ բաղադրատարրի հետ շփվելու դեպքում: Լիպոֆիլ խմբերը բերում են բջջապատի թաղանթի լիպոպրոտեինների դեզօրիենտացիայի, իսկ քլորհեքսիդինի ներծծումը բերում է օսմոտիկ հավասարակշռության խախտմանը` ախտածին բջջի ցիտոպլազմային թաղանթի հետագա վնասմամբ:
Լիդոկայինի հիդրոքլորիդն  ամիդային տիպի տեղային անզգայացնող է: Այն նյարդաթելերի նատրիումական խողովակների պաշարում է առաջացնում, այսպիսով, նյարդային թաղանթը գործողության պոտենցիալով այլևս չի կարող դեպոլյարիզացվել: Այսպիով, դեպի նյարդաթելերը ցավը փոխանցող գրգիռների փոխանցումը պաշարվում է:

Գերդոզավորումը
Գերդոզավորման դեպքեր նկարագրված չեն:

Պահպանման պայմանները
Պահել չոր, մինչև 25OC պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանելիության ժամկետը
3 տարի: Չի կարելի օգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:

Դեղատնից բացթողնման կարգը
Դեղատոմսով: 

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝    
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2006 թ. Տրախիսան

Բերանի խոռոչի և կոկորդի բորբոքային հիվանդություններ, ինչպես, օրինակ, ստոմատիտը, գինգիվիտը, պարադոնտիտը, գլոսիտը, տոնզիլիտը, ֆարինգիտը: Բերանի խոռոչի և կոկորդի շրջանում վիրահատական միջամտություններից առաջ (ատամի հեռացում, լնդերի վիրաբուժական բուժում, տոնզիլէկտոմիա) վարակների կանխարգելման համար: Ցուցված է նաև բերանից հոտի վերացման համար, ինչպես նաև ատամնային փափուկ նստվածքի առաջացման կանխարգելման նպատակով:

Դեղի որևէ բաղադրատարրի նկատմամբ գերզգայնությունը: Բերանի խոռոչի չարյունահոսող դեսկվամացիայի (էրոզիադեսկվամատիվային փոփոխությունների), բերանի խոռոչում և կոկորդում խոշոր, թարմ վերքերի դեպքերում:

Կիրառման դեպքում հատուկ նախազգուշացումներ և նախազգուշական միջոցառումներ

Պարունակում է 7,9% սպիրտ (էթանոլ):

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը և փոխազդեցության այլ ձևեր

Այլ դեղերի զուգահեռ օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցություններ առ այսօր հայտնի չեն:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.