Ցինաբսին (Cinnabsin®)

Ռինիտի և հայմորիտի ժամանակ:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը
Դեղահատեր, №100, 5 բլիստեր՝ յուրաքանչյուրում 20 դեղահատ:

Բաղադրությունը.
Cinnabaris D3 25 մգ
Hydrastis D3 25 մգ
Kalium bichromicum D3 25 մգ
Echinacea D1 25 մգ

Դեղաբանական խումբը
Կոմպլեքս հոմեոտաթիկ դեղ: Կոդ. АТС R05X:

Դեղաբանական հատկություները
Ցինաբսինը կոմբինացված հոմեոպաթիկ դեղ է: Cinnabaris-ն  արագ և հուսալի կերպով վերացնում է հարքթային խոռոչների բորբոքման այնպիսի բնորոշ ախտանշաններն, ինչպիսիք են գլխացավը, արցունքահոսությունը, դեմքի շրջանում նևրալգիաները (նյարդացավերը): Hydrastis-ը և Kalium bichromicum-ն առավելապես ազդում են հիվանդության ենթասուր և քրոնիկ ընթացքի դեպքում, որոնք հաճախ առաջանում են երկարաձգված սինուսիտի ժամանակ: Բոլոր երեք բաղադրատարրերն էլ նպաստում են լորձաթաղանթի այտուցվածության վերացմանը և քթային շնչառության վերականգնմանը: Echinacea -ն  ընդհանուր աջակցություն է ցուցաբերում իմունային համակարգին:
Այսպիսով, Ցինաբսինը ստեղծված է սուր և քրոնիկ ռինոսինուսիտի բուժման համար, քանի որ այն ազդում է ախտաբանական հիմնական օղակների վրա, օժտված է հակաայտուցային, սեկրետոլիտիկ, իմունախթանիչ ազդեցությամբ և կարգավորում է մուկոցիլեար տրանսպորտի աշխատանքը:

Ցուցումները
Հարքթային խոռոչների սուր և քրոնիկ բորբոքում (սինուսիտ):

Հակացուցումները
Դեղը չի կարելի կիրառել քրոմի, էխինացեայի և բարդածաղկավորների ընտանիքի այլ տարատեսակների կամ դեղի բաղադրատարրերից որևէ մեկի նկատմամբ գերզգայնության դեպքում: Խորհուրդ չի տրվում կիրառել պալարախտի, լեյկոզի, կոլագենոզի, ցրված սկլերոզի, իմունոդեֆիցիտային վիճակների (այդ թվում  ՄԻԱՎ վարակներ), վիրուսային քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև օրգանների կամ ոսկրածուծի տրանսպլանտացիայից և քիմիոթերապիայից հետո:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Հաստատված չեն: Կլինիկական հետազոտությունների տվյալներով՝ Ցինաբսինը հաջողությամբ կարող է կիրառվել կոմպլեքս թերապիայում1:

Գերդոզավորումը
Գերդոզավորման դեպքում հնարավոր է կողմնակի երևույթների առաջացման հաճախականացում:

Պահպանման պայմանները
Պահել մինչև 25OC պայմաններում:

Պիտանելիության ժամկետը.
4 տարի:

Դեղատնից բացթողնման կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝ 1960 թ Ցինաբարիս Պենտարկան®
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2009 թ. Ցինաբսին

1 С.Б. Безшапочный и соавторы, ЖУНГ 6'2009, с. 74-81

2-ից 12 տարեկան երեխաներին. սուր վիճակների դեպքում 1 դեղահատից յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ (ոչ ավելի, քան օրական 8 դեղահատ): Հետագա բուժման դեպքում ընդունել 1 դեղահատից օրը 3 անգամ: 

12 տարեկանից բարձր երեխաներին և մեծերին. սուր վիճակների դեպքում 1 դեղահատից, յուրաքանչյուր ժամը մեկ անգամ (ոչ ավելի, քան 12 դեղահատ օրական): Հետագա բուժման դեպքում ընդունել 1-2 դեղահատից  օրը 3 անգամ:

Քրոնիկ վիճակների դեպքում երեխաներին և մեծերին. 1 դեղահատից  օրը 3 անգամ, բուժման տևողությունը 4-6 շաբաթ է: Ցինաբսինը խորհուրդ չի տրվում 8 շաբաթից ավելի կիրառել՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Դեղահատերն ընդունել ուտելուց 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո՝ բերանում պահելով մինչև լիովին լուծվելը: Մինչև 3 տարեկան երեխաների համար ընդունման հարմարավետության նպատակով դեղահատը կարելի է լուծել փոքր քանակով ջրում (օրինակ, թեյի գդալում):

Հազվադեպ հնարավոր են գերզգայնության երևույթներ, ներառյալ մաշկի ցան, ստամոքսաղիքային խանգարումներ (սրտխառնոց, փսխում): Այսպիսի անցանկալի երևույթների առաջացման դեպքում անհրաժեշտ է դեղի ընդունումը դադարեցնել և խորհրդակցել բժշկի հետ:

  • Դեղի ընդունումից հետո թքարտադրության ուժեղացման դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել դեղաչափը կամ դադարեցնել ընդունումը:
  • Անցանկալի երևույթների առաջացման դեպքում անհրաժեշտ է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել բժշկի:

Հոմեոպաթիկ դեղերի կիրառման ժամանակ հնարավոր է ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում հարկավոր է դադարեցնել դեղի ընդունումը և խորհրդակցել բժշկի հետ:

Դեղը պարունակում է ցորենի օսլա, որի պատճառով գլյուտենի նկատմամբ գերզգայնությամբ կամ դրա անընկալունակությամբ անձանց խորհուրդ չի տրվում ընդունել:

Դեղը լակտոզ է պարունակում, այդ իսկ պատճառով այնպիսի ժառանգական հազվադեպ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են գալակտոզային անտանելիությունը, լակտազայինի անբավարարությունը, գլյուկոզա-գալակտոզային մալաբսորբցիայի համախտանիշը, դեղը հակացուցված է:

Ախտանշանների պահպանման կամ դրանց ոչ հստակ դրսևորման, ինչպես նաև նոր ախտանշաններ ի հայտ գալու դեպքում անհարժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում  Ցինաբսինն ընդունել միայն վտանգ/օգուտ ցուցանիշը գնահատելուց հետո:

Երեխաներ. մինչև 2 տարեկան երեխաներին թույլատրվում է ընդունել միայն բժշկի նշանակմամբ:

Ավտոմեքենա վարելու կամ այլ մեխանիզմների հետ աշխատելու ժամանակ ռեակցիայի արագության վրա ազդեցություն չի արձանագրված:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.