Biolectra magnesium fortе

Առողջության համար մագնեզիումի նշանակության մասին հայտնի է դեռևս հին ժամանակներից: Մագնեզիումը հանդիսանում է կենսական կարևոր և անփոխարինելի տարր նյութափոխանակային պրոցեսների համար, որոնք ապահովում են օրգանիզմի մկանային, ոսկրային, նյարդային, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի ներդաշնակ աշխատանքը: Կանանց մոտ մագնեզիումն ապահովում է նորմալ դաշտանային ցիկլը, ինչպես նաև բեղմնավորման և երեխային կրելու ունակությունը: Մագնեզիումն անհրաժեշտ է ստենոկարդիայով (ՍԻՀ), շաքարային դիաբետով տառապող, զարկերակային գերճնշմամբ, ինչպես նաև սպաստիկ բնույթի ցավերով մարդկանց: Մագնեզիումի օրական պահանջը կազմում է 300-400 մգ: Տեսականորեն հնարավոր է մագնեզիումի պակասը լրացնել՝ընդունելով նրանով հարուստ մթերքներ, սակայն գործնականում, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաներով սննդամթերքի մշակումը, ինչպես նաև մեր սննդակարգն ու սնվելու ռեժիմը, որպես կանոն, հազվադեպ է հնարավոր լինում սննդից անհրաժեշտ քանակությամբ արժեքավոր հանքանյութը ստանալ: Ուրեմն ի՞նչ անել: Ելք կա:
Բիոէլեկտրան ժամանակակից, մեծ չափաբաժնով մագնեզիում է՝ անհրաժեշտ յուրաքանչյուրի առողջության և գեղեցկության համար, ինչպես նաև նորմալ հղիության, առողջ երեխայի ծննդյան և զարգացման համար: 
Ինչու՞մ է կայանում Բիոէլեկտրայի եզակիությունը: Բիոէլեկտրան պարունակում է Mg2++ օրվա անհրաժեշտ քանակություն, շատ փոքր մոլեկուլի շնորհիվ այն արագ և հեշտությամբ ներծծվում է , հարմար է ընդունման համար՝ օրը ընդամենը մեկ անգամ և կարիք չկա վրայից ջուր խմել, անվտանգ է հղիների, կերակրող մայրերի, շաքարային դիաբետով հիվանդների համար, ունի թողարկման տարբեր ձևեր, այդ թվում նորարարական ձևով՝ միկրոգրանուլներ սաշեի մեջ (1 սաշեն պարունակում է 300 մգ մագնեզիում, որը կազմում է օրվա պահանջը), բուժման կարճատև կուրս՝ 2 շաբաթ, հաճելի համ ընտրության հնարավորությամբ՝ կիտրոնի կամ նարինջի, որակի ապահովում գերմանական «Hermes Arzneimittel» արտադրողի կողմից, որը դեղամիջոցների արտադրման եվրոպական առաջատար է :
 Բիոէլեկտրան ցուցված է դյուրագրգիռ վիճակներում, քնի խանգարման, գլխացավի, սթրեսի, կլիմաքսի, նախադաշտանային համախտանիշի, ցավոտ «կրիտիկական» օրերի, որովայնում սպազմի, փորկապության, ոտքերի ջղաձգության ժամանակ, ինչպես նաև այլ իրավիճակներում, որոնք կարող են պայմանավորված լինել մագնեզիումի անբավարարությամբ: Բիոէլեկտրա խորհուրդ է տրվում ընդունել նաև ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների, սպորտային մարզումների, ալկոհոլի չարաշահման, սննդակարգի փոփոխության, անկանոն սնուցման ժամանակ, ինչպես նաև որոշ դեղորայքի ընդունման դեպքում, ինչպիսիք են միզամուղները, հակաբեղմնավորիչները:
Բիոէլեկտրայի ընդունման հարմարավետությունը կայանում է նաև դեղաձևի և դեղաչափի ընտրության հնարավորության մեջ. Բիոէլեկտրա Ֆորտե 245 մգ (6 տարեկանից բարձր տարիքի երեխաների և մեծահասակների համար՝ կանխարգելման նպատակով), Բիոէլեկտրա Դիրեկտ 300 մգ ( 13 տարեկանից բարձր տարիքի երեխաների և մեծահասակների համար՝ ակտիվ կենսակերպի դեպքում օրգանիզմում բավարար մակարդակով մագնեզիում ապահովելու համար), Բիոէլեկտրա Ֆորտիսիմում 365 մգ (15 տարեկանից բարձր տարիքի երեխաների և մեծահասակների համար՝ բուժման նպատակով):
Բիոէլեկտրայի մասին ավելին կարող եք իմանալ հետևյալ կայքում. http://www.biolectra-magnesium.de.
Բիոէլեկտրան ժամանակակից, մեծ չափաբաժնով մագնեզիում է՝ անհրաժեշտ յուրաքանչյուրի առողջության և գեղեցկության համար, ինչպես նաև նորմալ հղիության, առողջ երեխայի ծննդյան և զարգացման համար: 
ԲԻՈԷԼԵԿՏՐԱ՝ կյանքի էներգիա:
Բիոէլեկտրա Մագնեզիում Ֆորտիսիմում. արտադրող Hermes Arzneimittel GmbH (Գերմանիա). р.с. № 13697/01/01
*Դեղամիջոցի գովազդ: Ընդունելուց առաջ ծանոթացեք հրահանգավորման հետ և խորհրդակցեք բժշկի հետ: Պահպանեք երեխաների համար անհասանելի վայրում:
Ինքնաբուժումը կարող է վնասակար լինել Ձեր առողջության համար: