Գաստրիտոլ «բժ. Կլայն» (Gastritol “Dr. Klein”)

Գաստրիտոլն անվտանգ և իսկական ֆիտոպրոկինետիկ է գաստրոպրոտեկտոր ակտիվությամբ, կիրառվում է ԱՍՈՒ աշխատանքի ֆունկցիոնալ (այդ թվում նաև սթրեսոգեն) խանգարումների բուժման նպատակով:

Վերացնում է սննդային անհարմարությունը և պաշտպանում է ստամոքսը սթրեսի ժամանակ:

Ստանդարտացված հանուկներից հատուկ ընտրված ավանդական բուսական բաղադրակազմը Եվրոպայում կիրառվում է արդեն ավելի քան 70 տարի: 
Ստամոքսաղիքային ուղու վրա ունի ինչպես տեղային ազդեցություն, այնպես էլ կենտրոնական՝ ազդելով ստամոքսի սեկրետոր և շարժողական ֆունկցիաների վրա; Գաստրիտոլն ազդում է ոչ միայն ԱՍՈՒ-ի վրա՝ վերացնելով առավել հաճախ հանդիպող ախտանիշները, այլ նաև ԱՍՈՒ ֆունկցիայի խանգարմանը նպաստող գլխավոր ասպեկտներից մեկի ՝ նյարդածին գործոնի վրա:

Կիրառման արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված են գիտական հետազոտությունների ընթացքում: