Իսլա Մինտ (Isla-Mint)

Ձայնի խզվածությունը, խռպոտությունը, ինչպես նաև ձայնի կորուստը կարող է բոլորի հետ առնչվել: Սակայն ձայն բոլորին է պետք: Ինչպե՞ս այս դեպքում այն արագ վերադարձնել: 
Իսլան պաստեղներ են իսլանադական մամուռի հանուկի հիմքով՝ նախատեսված ձայնալարերի բորբոքային հիվանդությունների ժամանակ ախտանիշների արագ վերացման համար, նպաստում են կոկորդի լորձաթաղանթի խոնավացմանը և վերականգնմանը: 
Իսլան ունի պաշտպանական (պատում է և խոնավեցնում լորձաթաղանթը), հակամանրէային և իմունակարգավորիչ ազդեցություն:
Նշված հատկությունների շնորհիվ, Իսլայի պաստեղները ներծծվելիս պատում և խոնավացնում են շնչուղիների լորձաթաղանթը, վերացնում են բորբոքումը, կոկորդի չորությունը, խզվածությունը, այրոցը, ձայնի խռպոտությունը, նպաստում են ձայնի վերականգնմանը: 
Ի տարբերություն այլ պաստեղների, Իսլա-մինտի պաստեղները շաքար չեն պարունակում և չեն կարող վնասել քիմքի և լնդերի լորձաթաղանթը: Իսլան թույլատրված է կիրառել 4 տարեկանից բարձր տարիքի երեխաներին և մեծահասակներին լարինգիտի, խզվածության, ձայնի խռպոտության դեպքում, ինչպես նաև ձայնային գերբեռնվածությամբ մասնագետներին կամ անբարենպաստ կլիմայական պայմաններում (ցուրտ, շոգ, փոշոտ պայմաններ և այլն) աշխատող մարդկանց: Իսլան նպաստում է չոր, գրգռող, նաև ալերգիկ ծագման հազի դեպքում վիճակի թեթևացմանը:
Իսլան նախատեսված է ձայնի խզվածության, խռպոտության և չոր գրգռող հազի ժամանակ:

 

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.