Սոլիդագորեն «բժ. Կլայն» (Solidagoren “Dr. Klein”)

Սոլիդագորենը ֆիտոուրոհակասեպտիկ է ակվարետիկ ակտիվությամբ՝ նախատեսված երիկամների բորբոքային հիվանդությունների դեպքում, միզապարկում քարերի առաջացման կանխարգելման և դիզուրիկ խանգարումների շտկման համար, այդ թվում միզուղիներից քարերի հեռացումից հետո:

Սոլիդագորենն ապահովում է միզուղիների բորբոքային հիվանդությունների բուժման համալիր մոտեցում՝ ախտանիշների վերացում, ազդում է միզուղիների աշխատանքի խանգարման պատճառագիտության և ախտածագման վրա:
Սոլիդագորենը օրիգինալ գերմանական եռաբաղադրիչ ֆիտոպրեպարատ է՝ արտահայտված հակաբակտերիալ, հակաբորբոքիչ, ցավազրկող, սպազմոլիտիկ, ուռոլիտիկ և թեթև միզամուղ ազդեցությամբ, երկարատև կիրառման դեպքում չկա էլեկտրոլիտային շեղումների զարգացման ռիսկ, նախատեսված է միզուղիների սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման համար (գրգռված միզապարկի համախտանիշ, ցիստիտ, պիելիտ, ուրետրիտ, պիելոնեֆրիտ, բակտերուրիա), ինչպես նաև միզուղիներում քարագոյացման կանխարգելման համար:

Միզասեռական ուղու քրոնիկական, սուր և ռեցիդիվող հիվանդությունների դեպքում ապահովում է բազիսային թերապիա:
Կիրառման արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված է գիտական հետազոտություններով: