Tebokan forte

Տեբոկանը օրիգինալ գերմանական ֆիտոպրեպարատ է՝ գինկգո բիլոբա Egb761® ստանդարտացված հանուկի հիմքով: Տեբոկանը՝ իր գլխավոր բաղադրիչի շնորհիվ, դրական ազդեցություն է թողնում նյարդային համակարգի, արյունատար անոթների, արյան մակարդելիության վրա՝ այդպիսով վերացնելով աղմուկն ականջներում, գլխացավը, գլխապտույտը, հիշողության և ուշադրության կենտրոնացման խանգարումները: 

Տեբոկանը ստեղծվել է 1965 թվականին Գերմանիայում: Նրանում պարունակվող գինկգո բիլոբա Egb761® ստանդարտացված հանուկն այսօր համարվում է ամենաուսումնասիրված և վավերացված բուսական հանուկն աշխարհում: Արտադրության բարդ գործընթացը և յուրաքանչյուր փուլի որակի վերահսկումը երաշխավորում են պրեպարատի որակի անփոփոխ բարձր մակարդակը: 

Տեբոկանի բաղադրության մեջ մտնող գինկգո բիլոբա Egb761® հատուկ հանուկը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը և հիպօքսիայի նվազեցմանը, լավացնում է գլխուղեղի նյարդային բջիջներում ազդակի մշակումը և փոխանցումը: Այս հատկությունները հանդիսանում են Տեբոկանի կիրառման հիմքը:

Բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ գինկգո բիլոբա Egb761® հատուկ հանուկը բարելավում է վիճակը նյարդաճանաչողական և նյարդազգայական խանգարումների ժամանակ, ինչպիսիք են դեմենցիան, կոգնիտիվ խանգարումները, աղմուկն ականջներում (տինիտուս), գլխապտույտը (վերտիգո):