Ցինաբսին (Cinnabsin®)

Ըստ վիճակագրության քթահոսությունը (ռինիտը) մրսածության ամենահաճախ հանդիպող ախտանիշն է , իսկ հայմորիտը՝ մրսածության ամենահաճախ հանդիպող բարդությունը: Դրա դեմ կարող է պայքարել և բարդությունների զարգացումը կանխել գերմանական բնական համալիր պատրաստուկ Ցիննաբսինը*:

Ցիննաբսինն արդեն ավելի քան 50 տարի կիրառվում է մրսածության և հայմորիտի բուժման համար: Նրա բաղադրությունն ընտրված է այնպես, որ օժանդակի քթի պայքարը հիվանդության դեմ: 

Ցիննաբսինի գլխավոր առանձնահատկությունը բազմապրոֆիլ ազդեցությունն է: Ցիննաբսինը ոչ միայն անվտանգ ձևով վերականգնում է քթային շնչառությունը՝ նվազեցնելով քթի և հարքթային խոռոչների լորձաթաղանթի այտուցը, այլ նաև նոսրացնում է մածուցիկ լորձը, դյուրացնում է նրա հեռացումը՝ նորմալացնելով քթի և հարքթային խոռոչների լորձաթաղանթի մաքրման բնական մեխանիզմը: Ցիննաբսինի մյուս կարևոր առավելությունը օրգանիզմի սեփական պաշտպանական մեխանիզմներն ուժեղացնելու հատկությունն է , որն արագացնում է ապաքինումը և արգելակում է սուր գործընթացի անցումը քրոնիկականի: Ցիննաբսինը թույլատրված է 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների և մեծահասակների ընդունման համար: 

Ցիննաբսինն իր բազամպրոֆիլ ազդեցությամբ առավելություն ունի անոթասեղմիչ կաթիլների նկատմամբ, որոնք միայն վերականգնում են քթային շնչառությունը ՝ բերելով արյունատար անոթների սեղման և քթի լորձաթաղանթի մաքրման բնական մեխանիզմների խանգարման:
Մրսածության և հայմորիտի ժամանակ ընդունեք Ցիննաբսին: