Umckalor

Մրսածության առաջին նշանների հայտնվելու դեպքում, ինչպիսիք են քթահոսությունը, կոկորդում քերծոցի զգացումը, հազը, մարմնի կոտրվածության զգացումը, անհրաժեշտ է առաջին հերթին այդ ախտանիշներն առաջացնող հարուցիչներին հակահարված տալ: Քանի որ մրսածության պատճառը 90% դեպքերում վիրուսներն են, իսկ 10% դեպքերում՝ բակտերիաները, ապա հիվանդության սկզբնական փուլում անհրաժեշտ է, ինչպես հակավիրուսային, այնպես էլ հակաբակտերիալ ազդեցությամբ օժտված պրեպարատ: Բացի այդ, մրսածության ժամանակ բորբոքային պրոցես է առաջանում և զգալիորեն թուլանում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան, այդ պատճառով պետք է հոգ տանել ինչպես բորբոքման վերացման, այնպես էլ իմունային համակարգի մասին: 

Ումկալորը գերմանական բուսական պրեպարատ է, որը՝ իր գլխավոր բաղադրիչ հանդիսացող Pelargonium sidoides բույսի շնորհիվ, իր մեջ միանգամից չորս ազդեցություն է ներառում ՝ հակավիրուսային, հակաբակտերիալ, հակաբորբոքիչ և իմունակարգավորիչ:

Ումկալորն ունի էթիոպաթոգենետիկ ազդեցություն՝ այդպիսով հանդիսանալով շնչուղիների և ՔԿԱ օրգանների սուր և քրոնիկական վարակների բուժման հիմքը:

Ավելի արդյունավետ է Ումկալորի ընդունումը մրսածության սկզբում, քանի որ, իր հատկությունների շնորհիվ, այն առաջին օրվանից պայքարում է վիրուսների և բակտերիաների դեմ՝ խոչընդոտելով նրանց բազմացումը և ներթափանցումը բջիջ, ամրացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, նպաստում է արագ ապաքինմանը և կանխում է բարդությունների զարգացումը:

Ումկալորը կիրառում են մեծահասակների և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների մոտ շնչուղիների և ՔԿԱ օրգանների սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են բրոնխիտը, սինուսիտը, ռինոֆարինգիտը, տոնզիլիտը: Մրսածության դեպքում Ումկալորով բուժման կուրսը կազմում է 7-10 օր: Մրսածության առաջին օրվանից կիրառելով Ումկալոր՝ Դուք կարող եք արագացնել ապաքինումը և կանխել հնարավոր բարդությունները: