Vitango

Սթրեսի հետ յուրաքանչյուրն է առնչվում, սակայն դրան ավելի շատ ենթարկվում են նրանք, ովքեր միշտ պետք է « բարձրության » վրա լինեն, ինչի կապակցությամբ նրանք ամեն օր ճնշման կամ ծանրաբեռնվածության են ենթարկվում, և իհարկե պերֆեկցիոնիստները: Քրոնիկական սթրեսը հյուծում է, զրկում էներգիայից և ուժերից: Թուլությունը, հոգնածությունը, ընկճվածությունը, գրգռված լինելը այս վիճակի հիմնական ախտանիշներն են: Այս դեպքում մարդուն թվում է, թե կորցնում է վերահսկումը: Նրան մշտապես ժամանակը չի բավականացնում: Ուշադրության կենտրոնացումն աստիճանաբար դժվարանում է, աշխատունակությունն իջնում է, քունը խանգարվում է, կարող են անհանգստացնել գլխացավերը և ցավերը մեջքի շրջանում, թուլանում է իմունիտետը, որն արտահայտվում է հիվանդությունների առաջացման հակվածությամբ և քրոնիկական հիվանդությունների հաճախակի սրացմամբ, ներքին լարվածությունն աստիճանաբար աճում է և երբեմն այնքան է ուժեղանում, որ առաջանում է հալածվածի զգացողություն: 

Սակայն ելք կա, դա Վիտանգո պրեպարատն է:

Վիտանգոն գերմանական ստանդարտացված ադապտոգեն պրեպարատ է WS 1375 հիմքով՝ նախատեսված սթրեսի կանխարգելման և հետևանքների շտկման համար: Վիտանգոն օժտված է սթրեսի հոգեբանական և ֆիզիկական ասպեկտների վրա ունիկալ երկակի ազդեցությամբ՝ նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը և բարձրացնում է էներգետիկ մետաբոլիզմը: Դրա շնորհիվ Վիտանգոն արդյունավետորեն նվազեցնում է անհանգստությունը, գրգռված վիճակը, լարվածությունը, նրա ընդունման ֆոնին վերանում են հոգնածությունը , հյուծվածությունը և այրման զգացումը: Ցուցաբերում է արագ կլինիկական էֆեկտ, ազդում է ընդունման առաջին օրվանից , քնկոտություն և ընտելացում չի առաջացնում, հանման էֆեկտ չունի:

Անվտանգ է և լավ է տարվում երկարատև ընդունման ժամանակ:

Վիտանգո՛, կրկնակի ազդեցություն սթրեսի և հյուծման ժամանակ: