Մեր մասին

Ալպեն Ֆարմա-ն Հայաստանում

«Ալպեն Ֆարմա»-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2012 թվականից՝ «Ալպեն Ֆարմա ԲԸ» ներկայացուցչության պաշտոնական գրանցմամբ: Ձգտելով մոտ լինել սպառողներին և պրակտիկ բժիշկներին՝ «Ալպեն Ֆարմա» մասնագետների թիմն աշխատում է Հայաստանի բոլոր մարզերում՝ բարձրացնելով ընկերության արտադրանքի ողջ տեսականու հասանելիությունը:

 

Հայաստանում «Ալպեն Ֆարմա ԲԸ» ներկայացուցչության դեղերի պորտֆելը (փաթեթը) տարեց-տարի համալրվում է և արդեն շուկայում առկա է դեղերի մի ամբողջ ցանկ, որոնք տարբեր մասնագիտություններով պրակտիկ բժիշկների և պացիենտների լայն շրջանակների կարիքներն են բավարարում:

 

 

Հայաստանում «Ալպեն Ֆարմա ԲԸ» (Բեռն, Շվեյցարիա) ներկայացուցչությունն արդյունավետորեն համագործակցում է բժշկական և բուժկանխարգելիչ հաստատությունների, բժիշկների, պրովիզորների և սպառողների հետ, ակտիվորեն աջակցում է փորձի փոխանակմանը նպաստող գիտագործնական համաժողովների և սեմինարների անցկացմանը, ինչպես նաև բժիշկների որակավորման բարձրացման կրթական ծրագրերին:

 

 

 

Պացիենտների կարիքները մեր աշխատակիցների համար միշտ եղել և մնում են առաջնայինը և որի պատճառով «Ալպեն Ֆարմա ԲԸ» ներկայացուցչությունը հոգ է տանում դեղերի որակի և նրանց ընդունման անվտանգության մասին:

 

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

«Ալպեն Ֆարմա ԲԸ» (Բեռն, Շվեյցարիա) ներկայացուցչությունը Հայաստանում

Հասցե. Կոմիտասի պող. 3, բն. 19, Երևան, 0033

Հեռախոս. +374 10 22 28 10,

Էլ. հասցե.