Մեր մասին

Առաքելությունն ու արժեքները

 «Ալպեն Ֆարմա» բաժնետիրական ընկերությունը հանրությանը հիվանդությունների բուժման և կանխարգելման նորագույն մեթոդներ ներկայացնող կայուն, սոցիալապես պատասխանատու և էթիկական ընկերություն է: Մեր ընկերության գործունեությունն ուղղված է գեղեցկությանն ու առողջությանն աջակցելուն և պահպանմանը, ինչպես նաև մեր մոլորակի միլիոնավոր մարդկանց կյանքի որակի լավացմանը: 

 

«Ալպեն Ֆարմա» ընկերությունը զգալի ուշադրություն է դարձնում բժշկական և բուժկանխարգելիչ հաստատությունների, պրակտիկ բժիշկների, դեղագետների և դեղագործական արտադրանքը սպառողների հետ աշխատանքին, ակտիվորեն աջակցում փորձի փոխանակմանը նպաստող գիտագործնական համաժողովների և սեմինարների անցկացմանը, ինչպես նաև բժիշկների որակավորման բարձրացման կրթական ծրագրերին: 

 

«Ալպեն Ֆարմա ԲԸ»-ն մոլորակի բնակչության առողջության որակի պահպանմանն ու լավացմանն ուղղված բազմաթիվ բժշկասոցիալական ծրագրերի նախաձեռնողն ու իրագործողն է. «Առողջ մանկություն՝ առողջ ժողովուրդ», «Կյանքն՝ առանց սպիերի», «Ես առանձնահատուկ եմ» և այլն:

 

“In the name of health!” («Հանուն առողջության»). ահա «Ալպեն Ֆարմա» ընկերության ազնիվ առաքելությունը, ինչը և սահմանում է մեր ողջ գործունեությունը:

 

Մեր արժեքները

 

Դեղորայքային մատակարարման բնագավառում աշխատող յուրաքանչյուր մարդու համար առաջնայինը, վերջ ի վերջո, պացիենտն է. ահա ինչու մեր պրոֆեսիոնալիզմը, դեղի արդյունավետության և անվտանգության համար պատասխանատվությունն օգնում են որակյալ դեղորայքային սպասարկում ցուցաբերել յուրաքանչյուրի հանդեպ՝ մարդկանց դարձնելու ավելի առողջ, իսկ աշխարհն՝ ավելի լավը:

 

Մենք փորձում ենք արդարացնել յուրաքանչյուր հաճախորդի սպասելիքները, լինի դա պացիենտ, բժիշկ, թե՝ դեղագետ, և բավարարել նրանց կարիքները, որն էլ մեր հիմնական պատասխանատվությունն է:

 

Ներկայացնելով դեղեր, որոնց արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված է աշխարհի տասնյակ երկրներում միլիոնավոր պացիենտների կողմից արդյունավետ կիրառում ստացած բազմամյա փորձով, մենք սահմանում ենք մեր հիմնական արժեքը՝ հանրության հանդեպ պատասխանատվությունը: