Մեր մասին

Ալպեն Ֆարման աշխարհում

 «Ալպեն Ֆարմա» ընկերության խումբը (Alpen Pharma Group) իր աշխատանքն է մեկնարկել 1997 թվականից և ներկայացնում ընկերությունների միություն, որի հիմնական ուղղությունը դիստրիբյուտորական-առաջխաղացման (կամ՝ տեղեկատվական) գործունեությունն է, ինչպես նաև դեղերի արտադրությունն ու դրանց վաճառքի խթանումը:

 

Alpen Pharma in the world

 

 

Ընկերության գործունեության ոլորտը տարածվում է Ասիայի, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանների վրա: Գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարաիայի մայրաքաղաք Բեռնում: Խմբի մեջ մտնող ընկերություններից յուրաքանչյուրն իր երկրի դեղագործական շուկայում առաջատարներից է և իր գործընկերներին դեղերի խթանմանն ու տարածմանը վերաբերվող ծառայությունների ամբողջական շարք է ներկայացնում՝ ներառյալ դրանց գրանցումը: 

 

Խմբի գործունեության կարևոր ուղղություններից մեկը դեղերի կլինիկական հետազոտությունների՝ GCP միջազգային չափանիշներով կազմակերպումն ու իրականացումն է, որոնք զգալիորեն լայնացնում են առաջարկվող ծառայությունների ցանկը: