Հայտարարություն թափուր աշխատատեղերի թեկնածուների համար անհատական տվյալների պաշտպանության մասին

Ուրախ ենք, որ Դուք հետաքրքրություն եք ցուցաբերել եւ դիմել եք մեր ընկերության թափուր աշխատատեղի համար: Ստորեւ ներկայացված է Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվություն՝ կապված Ձեր կողմից ներկայացրած փաստաթղթերի հետ:

 

Տվյալների հսկիչ

 

Իրավական տեսանկյունից տվյալների պաշտպանության համար պատասխանատվություն կրում է «Ալպեն ֆարմա» ԲԸ հայաստանյան ներկայացուցչությունը, ք.Երեւան, Հալաբյան փ. 22 շ., բն. 49.: Լրացուցիչ տեղեկություններ մեր ընկերության մասին, տեղեկություններ լիազորված անձանց մասին, ինչպես նաեւ այլ կոնտակտային տվյալներ, կարող եք գտնել մեր կայքի «Contacts» բաժնում ` alpenpharma.am

 

Վերամշակվող տվյալներ: Անձնական տվյալների մշակման նպատակը

 

Մենք մշակում ենք թափուր տեղի համար Ձեր կողմից ներկայացված տվյալները, ստուգելու համար Ձեր մասնագիտական համապատասխանությունը տվյալ պաշտոնին (կամ էլ անհրաժեշտության դեպքում մեր ընկերությունում այլ թափուր պաշտոնների համար) և թափուր պաշտոնի դիմելիս սովորական ընթացակարգն անցկացնելու համար:

 

Օրենսդրական բազան

 

Իրավական տեսանկյունից թափուր աշխատատեղի համար դիմելու ընթացքում Ձեր անձնական տվյալները մշակելու համար մենք օգտվում ենք 6-րդ հոդվածի տվյալների պահպանման ընդհանուր կանոնակարգի 1-ին պարբերությունից (DSGVO / GDPR): Այս դրույթը թույլ է տալիս մշակել տվյալներ՝ պայմանագիր կնքելու անհրաժեշտության դեպքում: Եթե ​​դիմումի մշակման  գործընթացի ավարտից հետո ծագում է նոր  տվյալների անհրաժեշտություն, օրինակ, դատական պրոցեսի համար, ապա տվյալների մշակումը հիմնվում է տվյալների պաշտպանության Ընդհանուր ռեգլամենտի (DSGVO / GDPR) 6-րդ հոդվածի դրույթների վրա, մասնավորապես, օրինական շահերը հարգելու համար՝ ըստ տվյալների պաշտպանության մասին Ընդհանուր ռեգլամենտի (DSGVO / GDPR) 6-րդ հոդվածի 1-ին պարբերության  f  կետի: Որպես նպատակ, այս դեպքում խոսքը վերաբերում է պահանջների ներկայացմանը կամ ներկայավող պահանջների դեպքում՝ պաշտպանողական գործողություններին:

 

 

Տվյալների պահպանման ժամկետը

 

Մերժման դեպքում թեկնածու-դիմորդների տվյալները կջնջվեն 6 ամիս անց: Եթե դիմում հանձնելու շրջանակներում պայմանագիր է կնքվել Ձեզ հետ, Ձեր տվյալները թափուր աշխատատեղերի համակարգից կտեղափոխվեն մեր անձնակազմի տեղեկատվական համակարգ:

 

Տվյալների փոխանցում

 

Աշխատանքի դիմում ստանալուց հետո տվյալները կվերանայվեն կադրերի բաժնի կողմից: Համապատասխանող դիմումներն այնուհետև ուղարկվում են ընկերության ներսում ազատ պաշտոնի համար պատասխանատու համապատասխան  անձին: Այնուհետեւ որոշվում են հետագա գործողությունները: Ձեր տվյալները հասանելի են սկզբունքորեն միայն այն անձանց համար, ովքեր պետք է պատշաճ կերպով անցկացնեն թափուր պաշտոնի համար դիմումի գործընթացը:

 

Տվյալների մշակման տեղը

 

Տվյալները մշակվում են Շվեյցարիայի հաշվիչ կենտրոնում: Մեր ընկերությունն ունի  տվյալների մշակման պայմանագիր հաշվիչ կենտրոնի ադմինիստրատորի հետ, որը հնարավորություն է ընձեռում նման տվյալների մշակման համար: ԵՄ հանձնաժողովի որոշմամբ Շվեյցարիան ունի տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ:

 

Ձեր իրավունքները՝ որպես տվյալների սուբյեկտ

 

Դուք իրավունք ունեք ստանալու տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մասին, որոնք մենք կմշակենք: Այդպիսի տեղեկատվության մասին ոչ գրավոր հարցում անելու ժամանակ   Ձեզանից կպահանջվի  ապացույց այն մասին, որ Դուք իրոք այդ անձն եք:  Հուսով ենք, մեզ ճիշտ կհասկանաք: Դուք նաեւ ունեք կարգավորելու, դադարեցնելու կամ սահմանափակելու իրավունք այն չափով, որքանով Դուք իրավասու եք: Բացի այդ, Դուք իրավունք ունեք վիճարկել վերամշակումը օրենսդրության պահանջների շրջանակներում: Նույնը վերաբերում է նաև տվյալների փոխանցման իրավունքին:

 

Բողոքարկման իրավունքը

 

Դուք իրավունք ունեք տվյալների պաշտպանության վերահսկողության մարմինին բողոք ներկայացնել մեր ընկերության դեմ՝ կապված անձնական տվյալների մշակման հետ:

 

Կարևոր ծանուցում.

 

Ձեր ռեզյումեն ուղարկելով career.am@alpenpharma.com հասցեին, Դուք հաստատում եք նշված անձնական բոլոր տվյալների ակտուալությունը եւ տալիս եք  Ձեր համաձայնությունը դրանց վերամշակմանը:

 

Եթե ​​ունեք անձնական տվյալների պաշտպանության մասին որեւէ հարց, խնդրում ենք կապվել մեզ հետ ստորեւ նշված կոնտակտային տվյալները:

Email: data.protection@alpenpharma.com