Մայիսի 13-16-ը Ալպեն Ֆարմա ընկերության լավագույն բժշկական ներկայացուցիչների և արտաքին ծառայության ներկայացուցիչների համար տեղի ունեցավ մոտիվացիոն ճամփորդություն դեպի Շվեյցարիա։
Ընկերությունում ընդունված ավանդույթի համաձայն՝ տարեկան հավաստագրման արդյունքներն ամփոփելուց հետո բժշկական ներկայացուցիչներին և արտաքին ծառայության ներկայացուցիչների շնորհվում է ճամփորդություն՝ ի նշան լավ աշխատանքի և ընդհանուր հաջողության մեջ անձնական ներդրման:
Ալպեն Ֆարմայի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում։ Այդ իսկ պատճառով Բեռնում սկսվեց երկրին ճանաչելու ծրագիրը։ Ուղևորության մասնակիցներն այցելել են Շվեյցարիայի ամենագեղեցիկ զբոսաշրջային վայրերը։ Թիմին սպասում էին հետաքրքիր էքսկուրսիաներ Բեռնի լեռնաշխարհի եզակի բնական տեսարժան վայրերով: Բայց բոլորի համար ամենահիշարժան էին՝ ընկերության գործադիր տնօրենի, առաջատար ԹՈՓ մենեջերների հետ ոչ պաշտոնական ընկերական զրույցները, փորձի փոխանակումը, այն մարդկանց մասին ավելին իմանալու հնարավորությունը, ում հետ և ում համար աշխատում է Ալպեն Ֆարմա-ն։