«Ալպեն Ֆարմա» դեղագործական ընկերությունը հայ բժիշկների համար կազմակերպեց գիտագործնական համաժողով՝ նվիրված շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներին:
Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ խնդիրը հրատապ է. սեզոնով պայմանավորված՝ ակտիվացել է շնչառական համակարգի վարակներով բժիշկներին դիմողների թիվը: