Ըստ վիճակագրության, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները (արգանդի, ձվարանների, շագանակագեղձի բորբոքում և այլն) հանդիսանում են վերարտադրողական տարիքի (16-ից 49 տարեկան) հիվանդների ամենահաճախ հանդիպող խնդիրը: Այս հիվանդությունները շատ դաժան են և վտանգավոր են այնպիսի լուրջ բարդությունների առաջացման ռիսկով, ինչպիսիք են՝ անպտղությունը, արտաարգանդային հղիությունը, դաշտանային ֆունկցիայի խանգարումը, կպումային հիվանդությունը, քրոնիկական կոնքային ցավը: Եթե բորբոքումն այնուամենայնիվ առաջացել է, բուժման մոտեցումը պետք է լինի պրոֆեսիոնալ, հավասարակշռված և համալիր: Բուժման սխեման առաջին օրերից ընդգրկում է ստրեպտոկինազա պարունակող պրեպարատներ (օրինակ, դիստրեպտազա մոմիկ), որը վերականգնում է արյունամատակարարումը, բորբոքման օջախում բարձրացնում հակաբակտերիալ պրեպարատների կոնցենտրացիան , նպաստում բորբոքային գործընթացի արագ և ուժեղացված պաշարմանը և կպումային հիվանդության կանխարգելմանը, իսկ հարուցիչի հայտնաբերման դեպքում կիրառվում են հակաբակտերիալ պրեպարատներ:2,3,4, Կիրառվում են նաև իմունակարգավորիչներ, դեսենսիբիլիզացնող պրեպարատներ, ախտանիշային բուժում (ցավազրկողներ, սպազմոլիտիկներ), կանանց մոտ հեշտոցում միկրոֆլորայի վերականգնմանը նպաստող պրեպարատներ:
Դիստրեպտազան ֆերմենտային պրեպարատ է, որը պարունակում է ֆիբրինոլիտիկ՝ ստրեպտոկինազա (15 000 МЕ) և պրոտեոլիտիկ՝ ստրեպտոդորնազա (1 250 МЕ): Դիստրեպտազան օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ, բորբոքման օջախում լավացնում է միկրոցիրկուլյացիան, նվազեցնում է այտուցը, բորբոքման օջախում զգալիորեն ավելացնում է հակաբակտերիալ պրեպարատների և իմունային բջիջների կոնցենտրացիան, արագացնում է բորբոքման օջախում մեռած բջիջների (թարախի) քայքայումը և նրանց ներծծումը (հեռացումը, մաքրումը)՝ չախտահարելով, այլ պահպանելով առողջ հյուսվածքը3,4,6: 2,5-3 անգամ ավելի արագ են պաշարվում ցավային համախտանիշը և դիզուրիկ երևույթները (հաճախացած, ցավոտ միզարձակում, միզարձակման կեղծ կանչեր): Բուժման սխեմայում կիրառելով Դիստրեպտազա պրեպարատը՝ բորբոքային նշաններն ըստ ՈւՁՀ տվյալների ավելի արագ են անհետանում, ստացիոնարում մնալու ժամկետը կրճատվում է 5 օրով, վերականգնողական գործընթացներն էլ 3 անգամ արագանում են2,4,5,6,12.:
Շատ կարևոր է, որ Դիստրեպտազա պրեպարատի կիրառումը կրճատում է հիվանդության կրկնության, անպտղության առաջացման կամ կպումային հիվանդության զարգացման ռիսկը2,4-6 : Այսպիսով, բորբոքման բուժման սխեմայի մեջ Դիստրեպտազա պրեպարատի ընդգրկումը հնարավորություն է տալիս բարձրացնել բուժման արդյունավետությունը մինչև 96- 98%2,4,5,6 :
Դիստրեպտազան հաջողությամբ կիրառվում է գինեկոլոգիական, ուռոլոգիական ախտաբանությունների բուժման համար, ինչպես նաև մաշկավեներոլոգիայում, վիրաբույժի պրակտիկայում՝ հետվիրահատական շրջանում6-9,12 : Դիստրեպտազան ոչ միայն բորբոքման համալիր բուժման կազմի մեջ է ցուցված, այլ նաև կնոջ և տղամարդու անպտղության, ձվարանների կիստայի բուժման համար, հղիության ընդհատումից հետո, ինչպես նաև որովայնի խոռոչի և փոքր կոնքի բորբոքային և կպումային երևույթների վերացման նպատակով իրականացված վիրահատությունից հետո արագ վերականգնման համար6-9: Դիստրեպտազան որպես մոնոթերապիա կիրառվում է քրոնիկական կոնքային ցավի և կպումային գործընթացի բուժման համար՝ ասեպտիկ բորբոքումը և ցավային համախտանիշը նվազեցնելու նպատակով10,11:
Դիստրեպտազան կիրառվում է բորբոքման, կպումային հիվանդության և անպտղության բուժման համար:
Դիստրեպտազա ուղիղաղիքային մոմիկներ №6: արտադրող “Биомед-Люблин” Витвурня Суровиц и Щепйонек Спулка Акцийна (Польша), р. с. №UA/ 5275/01/01.
*Տեղեկատվություն բժշկական և դեղագործական մասնագետների համար պրոֆեսիոնալ գործունեության մեջ օգտագործելու համար: Ընդունելուց առաջ ծանոթացեք հրահանգավորման հետ: Պահպանեք երեխաների համար անհասանելի վայրում:
1. Women’s health. Fact sheet N°334. Updated September 2013,http://www.who.int/mediacentre/factsheets/fs334/en/
2. Ուկրաինայի ԱՆ հրաման 27.12.2011 № 977 ” Ուկրաինայի ԱՆ հրաման 15.12.2003 №582-ի մեջ փոփոխություն մտցնելու մասին ” Մանկաբարձական և գինեկոլոգիական կլինիկական ուղեցույցների հաստատման մասին”: Ուկրաինայի ԱՆ հրաման № 431 от 03.07.06: Քրոնիկական պրոստատիտի ժամանակ բուժօգնության ցուցաբերման կլինիկական ուղեցույց:
3.Դիստրեպտազա պրեպարատի բժշկական կիրառման հրահանգավորում:
4.Վ.Ա. Պոտապով և ուրիշներ: Դիստրեպտազան որպես քրոնիկական սալպինգոօֆորիտի սրացմամբ կանանց մոտ փոքր կոնքի օրգանների արյունամատակարարման խանգարման և բորբոքային պատասխանի ախտածագումնաբանական շտկման նոր լուծում: Կնոջ վերարտադրողական առողջություն №4 (38). 2008:
5. Վ.Ա. Պոտապով և ուրիշներ: Արգանդի լեյոմիոմայով կանանց մոտ վերարտադրողական ֆունկցիայի վաղ հետվիրահատական վերականգնման ռազմավարությունը : Կանացի առողջություն, №10 (76), 2012:
6. Բ.Մ. Վենցովսկի և ուրիշներ: Փոքր կոնքի օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մարտավարությունը սրացման շրջանում (մեթոդական ուղեցույցներ): Ուկրաինային ԱՆ, 2009:
7. Է.Ա. Լիտվինեց և ուրիշներ: Խլամիդիային վարակով պայմանավորված էքսկրետոր-տոքսիկ անպտղության բուժումը տղամարդկանց մոտ: Տղամարդու առողջություն: №1, 2012:
8. Տ.Ի.Տամմ և ուրիշներ: Սուր պարապրոկտիտով հիվանդների մոտ վիրահատական վերքերի տեղային բուժումը Դիստրեպտազայով: Տղամարդու առողջություն: №3, 2012:
9. Ս.Մ. Օնիշչենկո և ուրիշներ: Սուր կպումային աղիքային անանցանելիության վիրահատական բուժման հեռակա արդյունքները: Տղամարդու առողջություն: №3, 2012:
10. Ի.Զ. Գլադչուկ և ուրիշներ: Էնդոմետրիոզով և արգանդի միոմայով չբեր կանանց վիրահատական բուժումից հետո կպումների առաջացման կանխարգելումը: Կնոջ վերարտադրողական առողջությունը, 35 (39), 2008:
11. Օ.Յու. Շչերբակ և ուրիշներ: Շագանակագեղձի գերաճի կապակցությամբ իրականացված վիրահատությունից հետո դիզուրիայով հիվանդների համալիր բուժումը Դիստրեպտազայով: Տղամարդու առողջություն, №4, 2009:
12.Ա.Յա.սենչուկ և ուրիշներ: Սալպինգոօֆորիտով և դաշտանային ֆունկցիայի խանգարմամբ վերարտադրողական տարիքի կանանց մոտ բուժման օպտիմալացում: Կանացի առողջություն: 2012, 10(76): 1-8.
Բաց է թողնվում բժշկի դեղատոմսով: