Մամլո կենտրոն

Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին

19.10.2015

«Ալպեն Ֆարմա» դեղագործական ընկերությունը հայ բժիշկների համար կազմակերպեց գիտագործնական համաժողով՝ նվիրված շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներին:

Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ խնդիրը հրատապ է. սեզոնով պայմանավորված՝ ակտիվացել է շնչառական համակարգի վարակներով բժիշկներին դիմողների թիվը: