Դիսմենորմ (Dysmenorm®)

Կանացի ներդաշնակության ոչ հորմոնալ պահապան:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը
Դեղահատեր, №80:

Բաղադրությունը
Agnus castus (сухой остаток 1 մգ) 125 մգ
Pulsatilla D3 25 մգ
Rosmarinus officinalis D2 25 մգ
Apis mellifica D3 25 մգ

Այլ բաղադրատարրեր. լակտոզի մոնոհիդրատ, մագնեզիումի ստեարատ, ցորենի օսլա:

Դեղաբանական խումբը
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կոդ. АТС G02CX.

Ցուցումները
Դաշտանային ցիկլի խանգարումներ, նախադաշտանային համախտանիշ:

Հակացուցումները
Մեղվի թույնի կամ դեղի ցանկացած բաղադրատարրի նկատմամբ գերզգայնություն:

Կողմնակի ազդեցությունները
Հոմեոպաթիկ դեղերի կիրառման դեպքում հնարավոր է հիվանդության ախտանշանների ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում անհրաժեշտ է նվազեցնել դեղի ընդունման հաճախականությունն ու դեղաչափ, և անցանկալի ախտանշանների նվազումից հետո վերականգնել դեղի ընդունումը՝ հրահանգին համաձայն: Արտահայտված առաջնային վատացման դեպքում հարկավոր է դադարեցնել դեղի ընդունումը:

Հատուկ նշումներ
Հղիության և կրծքով կերակրելու շրջանում դեղը ցուցված չէ:
Ավտոմեքենա վարելու կամ այլ մեխանիզմների հետ աշխատելու ժամանակ ռեակցիայի արագության վրա ազդեցություն չի արձանագրված:
Երեխաները. ցուցված չէ 12 տարեկանից փոքր երեխաներին:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Առ այսօր հայտնի չեն: Տվյալ հոմեոպաթիկ դեղի կիրառումն այլ դեղերի ընդունումը չի բացառում:

Գերդոզավորումը
Առ այսօր հայտնի չեն:

Պահպանման պայմանները
Պահել մինչև 25OC պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանելիության ժամկետը
5 տարի:

Դեղատնից բացթողնման կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝ 1960թ. Ագնուս Կաստուս Պենտարկան®
Ուկրաինայում գրանցման սկիզբը՝ 2009թ.  Դիսմենորմ

1 Keller K, Greiner S, Stockebrand P., 1985., In: Homöopathische Arzneimittel. Materialien zur Bewertung, Frankfurt/Main: Govi-Verlag; 1995.
2 Boericke W. Agnus castus. In: Pocket Manual of Homoeopathic Materia Medica comprising the Characteristic and Guiding Symptoms of all Remedies (Clinical and Pathogenic). 9th ed., New Delhi: B.Jain Publishers; 1991.
3 Murphy R. Rosmarinus. In: Homeopathic Remedy Guide. 1,200 Homeopathic and Herbal Remedies. 2nd ed., Blacksburg: HANA Press; 2000. p. 1498-9
4 О.В. Грищенко, Здоровье женщины, 6 (62),2011.

Դիսմենորմը կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ է, որի կազմում չորս փորձարկված մոնոպրեպարատներ են և միմյանց լրացնում են դաշտանային ցիկլի խանգարումների ու կաթնագեղձերի հյուսվածքների ֆիբրոզակիստոզային փոփոխությունների (մասթոպաթիա) բուժման ժամանակ: Դիսմենորմը կարգավորում է դաշտանային արյունահոսությունների ռիթմը, ինտենսիվությունը և տևողությունը, նվազեցնում նախադաշտանային համախտանիշին բնորոշ ախտանշանները: Նվազեցնում է կաթնագեղձերի ցավոտությունը (մաստոդինիա) և կոշտացման ժամանակ անհարմարավետությունը: Դեղի բաղադրատարրերի ազդեցությամբ արյան մեջ պակասում է պրոլակտինի խտությունը և կարգավորվում սեռական հորմոնների հավասարակշռությունը:

Դիսմենորմը 4 բաղադրատարր է պարունակում.

Agnus castus.  որպես դեղահումք օգտագործում են չորացրած հասնուն պտուղները: Պտուղները եթերայուղեր են պարունակում, որոնց գլխավոր բաղադրիչներից են 1,8-ցինեոլը, լիմոնենը և պինենները: Agnus castus-ն  օժտված է պրոլակտինպաշարիչ ազդեցությամբ, կիրառվում է դաշտանային ցիկլի կարգավորման համար, այդ թվում՝ դեղին մարմնի անբավարարության, ինչպես նաև անպտղության և նախադաշտանային համախտանիշի դեպքերում:

Pulsatilla. որպես դեղահումք օգտագործում են ծաղկող բույսի թարմ վերգետնյա հատվածները, որոնք պարունակում են ճարպաթթուների ցածր մոլեկուլյար լիկտոններ, եռտերպենային սապոնիներ և այլ նյութեր: Այս բույսն արդյունավետ է ձվարանների ֆունկցիայի անբավարարության, ամենորեայի, հիպոմենորեայի, նախադաշտանային համախտանիշի, անկանոն (հազվադեպ) դաշտանային ցիկլերի ժամանակ:

Rosmarinus officinalis. որպես դեղահումք օգտագործում են եթերայուղեր պարունակող չորացրած տերևները: Դրա կազմի մեջ մտնում են կափուրը, 1,8-ցինեոլը և α-պինենը: Բույսն օժտված է սպազմոլիտիկ, հակաջղաձգումային, լեղամուղ, լյարդապաշտպան ազդեցությամբ, կարգավորում է նյութափոխանակությունը: Արդյունավետ է որովայնի ստորին հատվածի ցավերի, գլխացավերի ժամանակ, վերացնում է գլխապտույտը, նպաստում դաշտանը սկսելուն:

Apis mellifica. որպես դեղահումք ծառայում են կենդանի մեղրատու մեղուները, որոնց  թունավոր գեղձի պահեստի պարունակությունից՝ Ապիսանից, առանձնացնում են բիոգեն ամինները, պեպտիդային տոքսինները, ֆոսֆոլիպազն ու հիալուրոնիդազ ֆերմենտները: Ապիսը կիրառվում է դաշտանային ցիկլի խանգարման (ամենորեա, մետրոռագիա), դիսմենորեայի, ձվարանների ու արգանդի բորբոքային հիվանդություններ ժամանակ: Օգնում է միջդաշտանային արտադրությունների, դաշտանի բացակայության, դրա թույլ բնույթի կամ հազվադեպ լինելու դեպքերում, նպաստում դաշտանային արյունահոսության տևողության երկարացմանը: Հատկապես արդյունավետ է պատանեկան ամենորեայի ժամանակ1,2,3:

Այսպիսով, Դիսմենորմը դաշտանային ցիկլի ֆունկցիոնալ խանգարումների, մաստոպաթիայի, նախադաշտանային համախտանիշի բուժման և կանխարգելման համար կիրառվող ոչ հորմոնային կոմպլեքս բնական դեղ է: Դիսմենորմն օժտված է պրոլակտինպաշարիչ, սպազմոլիտիկ, հակաբորբոքային, հակաայտուցային, ցավազրկող, հակադեպրեսանտային, հանգստացնող, տոնուսավորող ազդեցությամբ, ուժեղացնում է տեղային արյան հոսքը4: Արդյունքն ակնհայտ է հենց առաջին դաշտանից4: Դիսմենորմը խորհուրդ է տրվում նշանակել պացիենտի բուժման հենց առաջին օրվանից՝ դաշտանային ցիկլի ցանկացած օրից4:

12 տարեկանից բարձր երեխաներին և մեծերին խորհուրդ է տրվում դեղն ընդունել պարբերաբար 1-2 դեղահատից, օրը 3 անգամ, 3 ամսից ոչ պակաս: Դեղահատերն անհրաժեշտ է ընդունել ուտելուց 30 րոպե առաջ կամ ուտելուց 30 րոպե հետո՝ բերանում պահելով մինչև լիովին լուծվելը: Անհրաժեշտության դեպքում դեղը կարելի է լուծել որոշակի քանակի ջրում (օրինակ, թեյի գդալում):

Վիճակի բարելավում, որպես կանոն, ի հայտ է գալիս 4 շաբաթ անց, որից հետո ընդունման հաճախականությունն անհրաժեշտ է նվազեցնել: Դաշտանային խանգարումների դեպքում Դիսմենորմ ընդունում են մինչև դաշտանի տևողության և հաճախականության կարգավորվելը՝ 3 ամսից ոչ պակաս: Քանի որ Դիսմենորմը հիվանդների կողմից լավ է տարվում, ուստի հնարավոր է դառնում նրա երկարատև կիրառումը:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.