Դիսմենորմ (Dysmenorm®)

Դիսմենորմ գերմանական բնական ոչ հորմոնային պրեպարատը հատուկ ստեղծված է դաշտանային ցիկլի խանգարման և մաստոպաթիայի բուժման համար: Այն կարգավորում է դաշտանային արյունահոսությունների ռիթմը, ինտենսիվությունը և տևողությունը, վերացնում է կրծքագեղձերի ցավոտությունը, մաստոպաթիան, ինչպես նաև նվազեցնում է նախադաշտանային համախտանիշի ախտանիշները:

Դիսմենորմը պարունակում է 4 բաղադրիչ՝ Agnus castus , որը Դիսմենորմի գլխավոր բաղադրիչն է և օգտակար է նախադաշտանային համախտանիշի, հազվադեպ և նվազ արտադրությամբ դաշտանի, դաշտանային ցիկլի երկրորդ փուլի հորմոնային անբավարարության հետևանքով առաջացած անպտղության ժամանակ, Pulsatilla վերացնում է նախադաշտանային համախտանիշի ախտանիշները, այդ թվում գլխացավը, դյուրագրգիռ վիճակը, լացկանությունը, կրծքագեղձերի և որովայնի ստորին հատվածի ցավոտությունը, դեմքի, սրունքների, ձեռքի մատների այտուցը, Rosmarinus officinalis վերացնում է գլխապտույտը, գլխացավը, որովայնի ստորին հատվածի ցավը, նպաստում է դաշտանի առաջացմանը, և քանի որ օժտված է սպազմոլիտիկ և լեղամուղ ազդեցությամբ , լավացնում է նյութափոխանակությունը և լյարդի աշխատանքը, Apis mellifica վերականգնում է անկանոն դաշտանը , օգնում է երկարատև արյունահոսությունների ժամանակ և բորբոքման ժամանակ նպաստում է ցիկլի նորմալացմանը, վերացնում է դեմքի մաշկի ցանավորումը: 

Դիսմենորմը խորհուրդ է տրվում կանանց և 12 տարեկանից բարձր տարիքի աղջիկներին: Այն լավ է տարվում երկարատև ընդունման ժամանակ, վերականգնում է հորմոնային ֆոնը ինչպես դաշտանային ցիկլի խանգարումների, այնպես էլ նախադաշտանային համախտանիշի ժամանակ: Եվրոպայում կանայք Դիսմենորմին վստահում են արդեն ավելի քան 50 տարի: 

 

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.