Գաստրիտոլ «բժ. Կլայն» (Gastritol "Dr. Klein")

Մարսողական համակարգը՝ խոտերի պաշտպանության տակ:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը
Ներքին ընդունման կաթիլներ, 20 մլ սրվակ՝ կաթոցիչով, №1, ստվարաթղթե տուփում:
Ներքին ընդունման կաթիլներ, 50 մլ սրվակ՝ կաթոցիչով, №1, ստվարաթղթե տուփում:
Ներքին ընդունման կաթիլներ, 100 մլ սրվակ՝ կաթոցիչով, №1, ստվարաթղթե տուփում:

Բաղադրությունը
Դեղի պարունակությունը՝ 100 մլ.
Մատնունու հեղուկ հանուկ ((Anserinae herba) (0,5:1), 35 մլ (լուծահանող նյութ (էքստրագենտ). 40%-անոց էթանոլ (ծավալ/ծավալ)),
երիցուկ դեղատուի ծաղիկների հեղուկ հանուկ (Matricariae flos) (0,5:1), 20 մլ (լուծահանող նյութ (էքստրագենտ). 45%-անոց էթանոլ (ծավալ/ծավալ)),
մատուտակի արմատների հեղուկ հանուկ (Liquiritiae radix) (0,5:1), 15 մլ (լուծահանող նյութ (էքստրագենտ). 40%-անոց էթանոլ (ծավալ/ծավալ)),
հրեշտակախոտի արմատների հեղուկ հանուկ (Angelicae radix) (0,5:1), 5 մլ (լուծահանող նյութ (էքստրագենտ). 40%-անոց էթանոլ (ծավալ/ծավալ)),
Cnicus benedictus հեղուկ հանուկ (Cnici ben. herba) (0,5:1), 5 մլ (լուծահանող նյութ (էքստրագենտ). 40%-անոց էթանոլ (ծավալ/ծավալ)),
դառը օշինդրի հեղուկ հանուկ (Absinthii herba) (0,5:1), 5 մլ (լուծահանող նյութ (էքստրագենտ). 40%-անոց էթանոլ (ծավալ/ծավալ)),
սրոհունդի հեղուկ հանուկ (Hypericii herba) (0,5:1), 15 մլ (լուծահանող նյութ (էքստրագենտ). 50%-անոց էթանոլ (ծավալ/ծավալ)):

Օժանդակ նյութեր. կալիումի հիդրօքսիդ, անջուր կիտրոնաթթու:

Դեղաբանական խումբը
Աղեստամոքսային ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ կիրառվող դեղեր: Կոդ. АТС А03А Х:

Ցուցումները
Ֆունկցիոնալ դիսպեպսիա, մեթեորիզմ, գաստրիտներ, այդ թվում, քրոնիկ գերթթվային գաստրիտ, ինչպես նաև, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության կոմպլեքս բուժման կազմում:

Հակացուցումները
Անամնեզում փոքր կոնքի օրգաններից արյունահոսությունների առկայություն, անեմիա, էպիլեպսիա, հիպերտոնիկ հիվանդություն (III փուլ), լեղաքարային հիվանդություն: Դեղի ցանկացած բաղադրատարրի նկատմամբ գերզգայնություն, Asteraceae ընտանիքի բույսերից ալերգիկ ռեակցիաներ:

Կողմնակի ազդեցությունները
Հազվադեպ մաշկի գերզգայնությամբ պացիենտների մոտ կարող են արևային այրվածքին նմանվող մաշկային ռեակցիաներ առաջանալ, որոնք զարգանում են ինտենսիվ արևային ճառագայթման ազդեցությամբ:
Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ՝ այտուց, մաշկի կարմրում, ցան, քոր, հնարավոր են նաև ստամոքսաղիքային տրակտի կողմից ռեակցիաներ՝ սրտխառնոց, փսխում, ստամոքսում ցավ, ներառյալ՝ ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խախտումներ:

Հղիության կամ կրծքով կերակրման շրջանում դեղի ընդունման բավարար փորձի բացակայության պատճառով խորհուրդ չի տրվում:

Ավտոմեքենա վարելու կամ այլ մեխանիզմների հետ աշխատելու ժամանակ ռեակցիայի արագության վրա ազդելու ունակությունը. դեղի ընդունումը թերապևտիկ դեղաչափերի միջակայքում ազդեցություն չունի:

Երեխաներ. մինչև 7 տարեկան երեխաների կողմից դեղի ընդունման բավարար փորձի բացակայության պատճառով խորհուրդ չի տրվում:

Դեղային փոխազդեցությունը
Սրոհունդ պարունակող դեղերը խորհուրդ չի տրվում կիրառել հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, հակագերճնշումային դեղեր (կալցիումական խողովակների պաշարիչներ), հիպոխոլեսթերինեմիկ, կումարինի շարքի հակամակարդիչ դեղեր, ցիկլոսպորին, ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ, դիգօքսին ընդունող պացիենտներին:
Այլ դեղերի հետ միաժամանակ նշանակելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Գերդոզավորումը
Դառնության զգացում բերանում, տհաճ զգացողություններ լյարդի շրջանում:

Պահպանման պայմանները
Պահել մինչև 25OC պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Ծանոթություն. դեղի փաթիլավորումից կամ պղտորումից խուսափելու նպատակով սրվակը խորհուրդ չի տրվում պահել սառնարանում:

Պիտանելիության ժամկետը
3 տարի:

Դեղատնից բացթողնման ձեվը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝ 1954 թ.    
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2014 թ. Գաստրիտոլ

 

Դեղադինամիկան. Գաստրիտոլ "Dr. KLEIN"-ում պարունակվող ակտիվ բաղադրատարրերը ստամոքսաղիքային տրակտում ցուցաբերում են ինչպես տեղային ազդեցություն, այնպես էլ կենտրոնական ազդեցություն՝ ստամոքսի սեկրետոր և շարժողական գործառույթների վրա:

Potentilla anserinum-ը (մատնունի) ստամոքսաղիքային տրակտի մկանների վրա սպազմոլիտիկ ազդեցություն է ցուցաբերում:

Liquiritiae radix-ը (մատուտակի արմատ) գլիցիրիզինաթթու է պարունակում, որը օժտված է հզոր հակաբորբոքային ազդեցությամբ և խթանում է գրանուլյացիոն հյուսվածքի առաջացումը, ինչպես նաև թուլացնում է ստամոքսաղիքային տրակտի լարվածությունը և շարժողականությունը (սպազմոլիտիկ ազդեցություն): Մեծանում է ստամոքսի լորձաթաղանթի վասկուլյարացումը:

Matricariae-ն (երիցուկ դեղատու) ցուցաբերում է հակաբորբոքային, հակաալերգիկ և վերականգնողական ազդեցություններ: Խամազուլենն արագորեն և խորությամբ թափանցում է լորձաթաղանթի մեջ: Հիպոֆիզադրենալային համակարգի ակտիվացումը բերում է կորտիկոտրոպինի և կորտիզոնի ուժեղացված հեռացումը: Հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություններով նաև β-ֆերնեզոնը և α-բիսաբոլոլն են օժտված:

Cnicus benedictus-ը պարունակում է կնիցին դառը գլիկոզիդը, որը նույն կերպ, ինչպես դառը նյութեր պարունակվող Angelica officinalis-ը  (հրեշտակախոտ), լավացնում է ստամոքսաղիքային տրակտի օրգանների արյան շրջանառությունը, այդպիսով` արագացնելով ստամոքսի լորձաթաղանթի խոցերի և ախտահարումների ապաքինումը:

Artemisia absinthium-ում (դառը օշինդր) պարունակվող դառը նյութը բարձրացնում է կասկադային ստամոքսի լարվածությունը և լավացնում գաստրոկարդիալ համախտանիշի ախտանշանները:

Hypericum perforatum-ը (սրոհունդ) ազդում է առավել կարևոր ուլցերոգեն գործոնի վրա, այսինքն, փսիխովեգետատիվ խանգարումների վրա (ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցն իրենից փսիխոսոմատիկ հիվանդություն է ներկայացնում):

Hypericum perforatum-ն ազդում է որպես պարասիմպատոլիտիկ միջոց: Դրա արդյունավետությունը որոշ չափով զիջում է  ատրոպինին, սակայն այն կողմնակի ազդեցություններ չի ցուցաբերում, օժտված է խոլինապաշարիչ ազդեցությամբ, ինչպես նաև նվազեցնում է ստամոքսի հյութարտադրությունը:

Դեղակինետիկան. նշված բաղադրատարրերի ֆիքսված համադրության դեղակինետիկ հատկությունների վերաբերյալ տվյալներ չկան: Տեղեկություններ կան առանձին բաղադրատարրերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, դեղի ներքին ընդունումից հետո գրանցվող համակարգային դեղաբանական ազդեցություններից կարելի է դատել ստամոքսաղիքային տրակտից դրա ներծծման մասին: Կումարինները և ֆուրանոկումարինները հեշտությամբ ներծծվում են ստամոքսաղիքային տրակտից:

Առանձին գլխավոր բաղադրատարրերի դեղակինետիկ հետազոտությունների ժամանակ հաստատվել է, որ մատուտակի արմատների ակտիվ նյութերի 80%-ը մետաբոլիզմի է ենթարկվում լյարդում: Երիցուկ դեղատնայինի ծաղիկներում պարունակվող α-բիսաբոլոլը հյուսվածքների կողմից կլանվում է ինչպես ներքին ընդունելուց հետո, այնպես էլ մաշկին քսելուց հետո: Այն գլխավորապես արտազատվում է մեզի հետ և միայն փոքր քանակով՝ արտաշնչվող օդի հետ: Ինչ վերաբերվում է սրոհունդ խոտաբույսին, ապա դեղակինետիկ տվյալներ են հայտնի հիպերիցինի և փսևդոհիպերիցինի վերաբերյալ. ներծծման արագ փուլից հետո արյան մեջ այս դեղանյութերի հավասարակշռված խտության (steady state) հասնում է 4 օր անց: Հիպերիցինի կլինիկապես զգալի կուտակում չի նկատվել:

Այլ նշանակումների բացակայության դեպքում ընդունել.

7-ից 12 տարեկան երեխաներին. կյանքի յուրաքանչյուր տարվա համար ընդունել 1 կաթիլից (լուծված փոքր քանակով հեղուկում)՝ օրը 3 անգամ, ուտելու ընթացքում:

12 տարեկանից բարձր երեխաներին և մեծերին. 20-30 կաթիլից (լուծված փոքր քանակով հեղուկում)՝ օրը 3 անգամ, ուտելու ընթացքում:

Մեծերին՝ ծանր և սուր վիճակներում. 15-25 կաթիլից՝ յուրաքանչյուր 30 րոպեից մինչև ժամը մեկ անգամ:

Բուժման տևողությունը՝ 3-4 շաբաթ: Անհրաժեշտության դեպքում բուժումը կարելի է կրկնել 2 ամիս անց:

Օգտագործելուց առաջ սրվակը թափահարել:

Դեղը 40% (ծավալ/ծավալ) էթանոլ է պարունակում կամ ՝ դեղի մեկ կաթիլում կա 0,016 գ. էթանոլ:

Հրահանգներին համապատասխան դեղի ընդունման դեպքում յուրաքանչյուր դեղաչափը կարող է լյարդի հիվանդություններով, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով պացիենտների, ալկոհոլիզմով տառապող հիվանդների առողջության համար ռիսկ ներկայացնել:

Փաթիլավորվելը կամ պղտորվելը, ինչը դիտվում է բուսական հիմքի վրա պատրաստված հեղուկ դեղաձևերում, բացասական ազդեցություն չի առաջանում և չի ազդում դեղի արդյունավետության վրա:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.