Ինֆլուցիդ (Influcid)

Գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելում և բուժում: Բնական ինտերֆերոնի խթանիչ:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը.
Դեղահատեր, №60, 3 բլիստեր, յուրաքանչյուրում 20 դեղահատ:

Բաղադրությունը
Aconitum Trit. D3 25 мг
Gelsemium Trit. D3 25 мг
Ipecacuanha Trit. D3 25 мг
Phosphorus Trit. D5 25 мг
Bryonia Trit. D2 25 мг
Eupatorium perfoliatum Trit. D1 25 мг

Այլ բաղադրիչեր. լակտոզի մոնոհիդրատ, մագնեզիումի ստեարատ, ցորենի օսլա:

Դեղաբանական խումբը
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կոդ АТС R05X:

Դեղաբանական հատկությունները
Ինֆլուցիդը կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ է: Պարունակում է 6 ակտիվ բաղադրիչներ, որոնք վերին շնչուղիների սուր հիվանդությունների և գրիպի բուժման համար առավել կիրառելի են: Դեղն արագ ճնշում է շնչուղիների սուր վարակներին բնորոշ ախտանշանները, ինչպիսիք են տենդը, գլխացավը, մկանացավը, ինչպես նաև ռինիտը, ֆարինգիտը: Դեղն ուժեղացնում է օրգանիզմի բնական պաշտպանությունը  և նպաստում արագ բուժմանն ու հիվանդությունից հետո օրգանիզմի վերականգնմանը՝ նվազեցնելով կամ կանխարգելելով հյուծման երևույթները (ասթենիկ համախտանիշ): Հիվանդության առաջին ախտանշանների արտահայտման դեպքում կամ հիվանդ մարդկանց հետ շփվելուց անմիջապես հետո դեղի ընդունումը նպաստում է հիվանդության առաջացման կանխարգելմանը:

Կարեվոր Է

  • Ապացուցված Ինֆլուցիդի օպտիմալ ինտերֆերոնխթանող ակտիվությունը: Ինֆլուցիդի ինտերֆերոնխթանող ակտիվությունը համադրելի է ցիկլոֆերոնի հետ:
    Ершов Ф.И.,  Рациональная фармакотерапия гриппа и ОРВИ «Фарм. вестник», 2003, №39
  • Ապացուցված է Ինֆլուցիդի հակավիրուսային ակտիվությունը սեզոնային (H1N1 H3N2 и B) և համաճարակային A գրիպի (H1N1) ժամանակ:
  • Ինֆլուցիդն օժտված է in vitro հակավիրուսային ակտիվությամբ՝ սուր շնչառական վարակներ առաջացնող վիրուսների լայն սպեկտորի նկատմամբ (ադենովիրուս, կորոնարովիրուս, RSV` Human respiratory syncytial virus, պարագրիպի վիրուս):
    Еропкин М.Ю., Григорьева В.А. «Активность препарата Инфлюцид в модельных системах»//МЕДЛАЙН-Экспресс, 2007№6, с.23-26
  • Ինֆլուցիդ դեղի ընդունման ֆոնի վրա նկատվել է ՍՇՎ հիվանդանալու հավանականության մոտավորապես 2 անգամ իջեցում՝ դեղորայքային կանխարգելում չստացած երեխաների հետ համեմատած:
  • Գրիպային վարակների և այլ ՍՇՎ ժամանակ Ինֆլուցիդի արդյունավետության ցուցանիշը մինչև 80% է կազմում, ինչը թույլ է տալիս այն դասել շնչառական վիրուսների նկատմամաբ բարձր արդյունավետ դեղերի շարքին**:
    Гаращенко Т.И., Гаращенко М.В., Мезенцева М.В.
  • Գրիպի և ՍՇՎ կանխարգելման և բուժման մեջ հոմեոպաթիկ դեղերի կլինիկաիմունոլոգիական հիմնավորում// Русск. мед. журн.-2005.-Т.13, №21.- С. 1432-1437.
  • Մեկ ամսվա ընթացքում Ինֆլուցիդի կանխարգելիչ նպատակներով ընդունումը նպաստում է ՍՇՎ հաճախականության, տևողության և բարդության նվազմանը մոտակա 3 ամիսների ընթացքում:  
    Моккия-Сербина С.А.,ПАГ,№6,20 09

Ցուցումները
Գրիպի և ՍՇՎ կանխարգելում և բուժում:

Հակացուցումները
Դեղի բաղադրատարրերի հանդեպ գերզգայնություն:

Կողմնակի ազդեցությունները
Շատ հազվադեպ հնարավոր են գերզգայնության ռեակցիաներ՝ մաշկի վրա ցան, ստամոքսաղիքային խանգարումներ, սրտխառնոց, փսխում, լուծ: Անցանկալի երևույթների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դեղի ընդունումը դադարեցնել և դիմել բժշկի:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը
Հայտնաբերված չեն: Կլինիկական հետազոտությունների տվյալների համաձայն Ինֆլուցիդը հաջողությամբ կարող է կիրառվել կոմպլեքս թերապիայում:

Գերդոզավորումը.
Գերդոզավորման դեպքերում հնարավոր է կողմնակի երևույթների առաջացման հաճախականության մեծացում:

Պահպանման պայմանները
Պահել մինչև 250C պայմաններում:

Պիտանելիության ժամկետը
5 տարի:

Դեղատնից բա ց թողնման կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝ 1928 թ. Նիզիլեն
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2009 թ. Ինֆլյուցիդ

Դեղահատեր

Հիվանդության սուր շրջանում.

Մինչև 12 տարեկան երեխաներին. 1 դեղահատից, յուրաքանչյուր 2 ժամը մեկ (ոչ ավելի, քան օրական 8 դեղահատ) մինչև կլինիկական բարելավումը, այնուհետև, 1դեղահատից օրը 3 անգամ:  

12 տարեկանից մեծ երեխաներին և մեծերին. 1 դեղահատից, յուրաքանչյուր ժամը մեկ (ոչ ավելի, քան օրական 12 դեղահատ) մինչև կլինիկական բարելավումը, այնուհետև 1-2 դեղահատից օրը 3 անգամ: Բուժման տևողությունը՝ 7-10 օր:

Գրիպի և ՍՇՎ կանխարգելման համար.

Մինչև 12 տարեկան երեխաներին՝ 1 դեղահատից օրը 3 անգամ:

12 տարեկանից մեծ երեխաներին և մեծերին՝  1-2 դեղահատից օրը 3 անգամ:

Գրիպով կամ ՍՇՎ հիվանդի հետ շփումից հետո դեղի ընդունման տևողությունը մեկ շաբաթ է:

Դեղահատերն ընդունում են ենթալեզվային ուտելուց 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո՝ բերանում դանդաղ ծծելով: Մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում ընդունման հարմարավետության նպատակով դեղահատը լուծել փոքր քանակով ջրում (օրինակ՝ թեյի գդալում):

Մինչև 1 տարեկան երեխաների բուժման նպատակով Ինֆլուցիդի կիրառումը թույլատրելի է միայն բժշկի հետ նախօրոք խորհրդակցելուց հետո:

Հոմեոպաթիկ դեղերի կիրառման ժամանակ հնարավոր է ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում հարկավոր է դադարեցնել դեղի ընդունումը և դիմել բժշկի:

Օրգանիզմի բարձր ջերմության պահպանման կամ մինչև 39OC և ավելի դեպքերում, ախտանշանների պահպանման կամ դրանց ոչ հստակ դրսևորման ժամանակ, ինչպես նաև նոր ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հնարավոր կլինեն այնպիսի հիվանդությունների առկայություն, որոնք բժշկի միջամտություն են պահանջում:

Գլյուտեինային հիվանդությամբ այցելուների համար նախազգուշացում. Ինֆլուցիդի դեղահատերը ցորենի օսլա և լակտոզ են պարունակում, այդ իսկ պատճառով այնպիսի ժառանգական հազվադեպ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են գալակտոզային անտանելիությունը, լակտազայինի անբավարարությունը, գլյուկոզա-գալակտոզային մալաբսորբցիայի համախտանիշը, դեղը հակացուցված է:

Հղիության և կրծքով կերակրելու շրջանում  համընդհանուր ընդունված սկզբունքներին համապատասխան՝ դեղն ընդունել միայն վտանգ/օգուտ ցուցանիշը գնահատելուց հետո:

Ավտոմեքենա վարելու կամ այլ մեխանիզմների հետ աշխատելու ժամանակ ռեակցիայի արագության վրա  չի ազդում:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.