Ըստ վիճակագրության ՍՇՎՎ և գրիպը հանդիսանում են մարդկության մեջ ամենատարածված վարակը: Հաշվի առնելով այդ հիվանդություններն առաջացնող վիրուսների հսկայական և հարաճող բազմազանությունը՝ անհրաժեշտ է դրանց դեմ հաջողությամբ պայքարող պրեպարատ:
Ինֆլուցիդը գերմանական բնական համալիր պրեպարատ է , որը հակավիրուսային ազդեցություն ունի ոչ միայն գրիպի վիրուսի , այլ նաև ՍՇՎՎ առաջացնող վիրուսների մեծամասնության վրա:
Դեռ հիվանդության սկզբում Ինֆլուցիդը նպաստում է ՍՇՎՎ և գրիպի տարբեր դրսևորումների (գլխացավ, մկանային ցավեր, տենդ, ռինիտ, ֆարինգիտ ) արագ վերացմանը: Ինֆլուցիդը ինտերֆերոնի հզոր բնական ինդուկտոր է, իսկ ինտերֆերոնը օրգանիզմի պաշտպանության առաջին գծի կարևորագույն տարրն է: Ինֆլուցիդի մյուս կարևոր առավելությունը տարած հիվանդությունից հետո ասթենիայի (թուլություն, կոտրտվածության զգացում ) արտահայտվածության զգալիորեն նվազեցման ունակությունն է, իսկ դա նշանակում է հիվանդությունից հետո Դուք կարող եք վերադառնալ առօրյա կյանքին ավելի շուտ:
Ինֆլուցիդը ոչ միայն ակտիվորեն պայքարում է վիրուսների դեմ՝ վերացնելով ՍՇՎՎ և գրիպի ախտանիշները, այլ նաև ամրացնում է իմունիտետը և պաշտպանում է վիրուսներից: Դրա շնորհիվ Ինֆլուցիդը կարելի է կիրառել ինչպես բուժման, այնպես էլ ՍՇՎՎ և գրիպի կանխարգելման նպատակով: