Կլիմակտոպլան Կ (Klimaktoplan® K)

Կլիմակտերիկ համախտանիշի ոչ հորմոնալ թերապիայի դասական միջոց:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը.
Դեղահատեր, №100:

Բաղադրությունը.
Cimicifuga D2 25 մգ
Sepia D2 25 մգ
Ignatia D3 25 մգ
Sanguinaria D6 25 մգ

Այլ բաղադրատարրեր. լակտոզի մոնոհիդրատ, մագնեզիումի ստեարատ, ցորենի օսլա:

Դեղաբանական խումբը
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կոդ. АТС G02CX:

Դեղաբանական հատկությունները
Կոմպլեքս հոմեոպաթիկ դեղ: Կլիմակտոպլան Կ-ն պարունակում է չորս ակտիվ բաղադրատարրեր, որոնք պայմանավորում են դեղաբանական ազդեցությունը:
Cimicifuga. ազդում է հիպոթալամուսի վրա՝ վերացնելով կամ թուլացնելով «տաք բռնկումները», նյարդային գրգռված վիճակները, դեպրեսիան:
Sepia. կարգավորում է մակերիկամների կեղևի, սեռական օրգանների և հիպոֆիզի հորմոնների համատեղ գործառույթները: Sepia-n, ինչպես և Ignatia-ն, առաջին հերթին ազդում են հոգեկան ռեակցիաների վրա, սակայն այն ազդում է նաև քրտնարտադրության, «տաք բռնկումների», գլխացավերի և հյուծվածությանվրա: Sanguinaria. հատկապես արդյունավետ է «տաք բռնկումների» ժամանակ, որոնք ուղեկցվում են կարմրածությամբ և հաճախասրտությամբ, ինչպես նաև միգրենի նման գլխացավերի ժամանակ:
Վերը նշվածից հետևում է, որ Կլիմակտոպլան Կ-ն, հատուկ բաղադրատարրերի համադրման հաշվին, կլիմակտերիկ շրջանին բնորոշ ախտանշանների համալիրի բուժման համար նախատեսված դեղ է: Եվքանի որ Կլիմակտոպլան Կ-ն լավ է տարվում հիվանդների կողմից, այն կարող է խորհուրդ տրվել երկարատև կիրառման համար:

Ցուցումները
կլիմակտերիկ խանգարումներ. «տաք բռնկումներ», ուժեղ քրտնարտադրություն, սրտխփոցի զգացում, գլխապտույտ, քոր, անհանգիստ կամ դեպրեսիվ վիճակներ, քնի խանգարումներ, նյարդային գրգռվածություն:

Հակացուցումները
Դեղի որևԷ ազդող նյութի կամ օժանդակ նյութերի նկատմամբ գեևզգայնություն:

Կողմնակի ազդեցությունները
Դեղի ընդունման ժամանակ հնարավոր են գերզգայնության երևույթներ, քթային արյունահոսություն: Հնարավոր է նաև դաշտանային արյունահոսություն կամ դրա հաճախացում:
Ծանոթություն. հոմեոպաթիկ դեղերի կիրառման ժամանակ հնարավոր է ժամանակավոր առաջնային վատացում: Այս դեպքում հարկավոր է դադարեցնել դեղի ընդունումը և խորհրդակցել բժշկի հետ:

Դեղային փոխազդեցությունը
Առ այսօր անհայտ են:
Այս հոմեոպաթիկ դեղի կիրառումն այլ դեղերի ընդունումը չի բացառում:
Պացիենտը պետք է խորհրդակցի բժշկի հետ, եթե նա ընդունում է կամ ոչ վաղ անցյալում ընդունել է ցանկացած այլ դեղ՝ ներառյալ առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերը:
Ծանոթություն. հոմեոպաթիկ դեղի ազդեցությունը՝ պացիենտի մոտ առկա վնասակար սովորությունների գործոնների հետ կապված (խթանիչներ՝ սուրճ կամ թեյ, ալկոհոլ, ծխախոտ), կարող է տարբեր լինել:  

Գերդոզավորումը
Չի դիտվել:

Պահպանման պայմանները
Պահել մինչև 25OC պայմաններում և երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանելիության ժամկետը
5 տարի:

Դեղատնից բացթոնելու կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝1943թ. Կլիմակտոպլան
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2009թ. Կլիմակտոպլան К

Ընդունել 1 դեղահատից՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո՝ բերանում պահելով մինչև լիովին լուծվելը: Անհրաժեշտության դեպքում դեղահատերը կարելի է լուծել փոքր քանակի ջրում: Վիճակի լավացման բացակայության դեպքում դեղաչափ պետք է փոփոխվի: Կլինակտոպլան Կ-ն հարկավոր է ընդունել ոչ պակաս, քան 3 ամիս: Անհրաժեշտության դեպքում բուժումը կարելի է շարունակել:

 

Դեղը լակտոզ է պարունակում, ուստի գալակտոզի անընկալունակության ժառանգական հազվադեպ ձևերով, լակտազի անբավարարությամբ կամ գլյուկոզագալակտոզային քիչներծծման համախտանիշով տառապող անձանց այն հակացուցված է:

Դեղի կազմի մեջ մտնող (օժանդակ նյութերից) ցորենի օսլայի հանդեպ գերզգայնությամբ և գլյուտենի նկատմամբ անընկալունակությամբ անձանց այն հակացուցված է:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.