Պրոստամեդ (Prostamed)

Պրոստամեդը՝ տղամարդկանց համար խնդիրներից ազատվելու միջոց:

Դեղաձեվը եվ թողարկման ձեվը
№60, №120, №200 դեղահատեր՝ սրվակներում, 1-ական սրվակ՝ ստվարաթղթե տուփերում:

Բաղադրությունը
Մեկ դեղահատը պարունակում է.
դդմի սերմերի ալյուր (Cucurbitae semen)՝ 200 մգ,
դդմի գլոբուլին (cucurbitae globulin)՝ 100 մգ,
ոսկեվարդի չոր հանուկ (Solidago extractum) (5-8:1)՝ 2,6 մգ,
լուծահանող նյութ (էքստրագենտ)՝ 60%-անոց էթանոլ,
կաղամախու տերևների չոր հանուկ (Populus tremula folia extractum) (5-8:1)՝ 6,3 մգ, լուծահանող նյութ (էքստրագենտ)՝ 60%-անոց էթանոլ,:

Օժանդակ նյութեր. կակաոյի փոշի, լակտոզի մոնոհիդրատ, սախարոզ, կալցիումի հիդրոֆոսֆատ, կոլոիդային անջուր սիլիցիումի երկօքսիդ, տալկ, ժելատին, գլիցերին, նատրիումի քլորիդ, պովիդոն:

Դեղաբանական խումբը
Շագանակագեղձի բարորակ գերսնուցման ժամանակ կիրառվող դեղեր: Կոդ. АТС G04C X10:

Դեղաբանական հատկությունները
Պարունակում է Cucurbita pepo սերմերից ստացված գլոբուլին:
Այս գլոբուլինից անջատված և այժմ նույնականացված 15 ամինաթթուներից մեծ նշանակություն է տրվում գլուտամինաթթվին: Գլուտամինաթթուն կատալիզում է ամինաթթունեերի օքսիդատիվ դեզամինացումը և գերսնուցված շագանակագեղձի հյուսվածքներում նվազեցնում ազատ ամինաթթուների ախտաբանորեն բարձր մակարդակը: Արդյունքում նվազում է սպիտակուցների կենսասինթեզի համար օգտագործվող ամինաթթուների քանակը, և դանդաղում շագանակագեղձի հյուսվածքի պրոլիֆերացիան: Դդմի սերմերը պարունակում են կուկուրբիտին, ֆիտոստերններ՝ ազատ և կապված ձևերով, տոկոֆերոլներ, ինչպես նաև հանքային նյութեր, այդ թվում՝ սելեն: Solidago-ն (ոսկեվարդ) բարձրացնում է երիկամների ֆիլտրացիոն ունակությունը և, այդպիսով, հակազդում շագանակագեղձի ադենոմայի II փուլում մնացորդային մեզի առաջացմանը: Միզապարկի մկանների լարվածության բարձրացումը բերում է միզազատման խանգարումների ախտանշանների նվազմանը, և մնացորդային մեզի քանակի փոքրացմանը: Solidago-ն ցուցաբերում է հակաբորբոքային, սպազմոլիտիկ և միզամուղ ազդեցություն: Populus tremula-ն (կաղամախի) շատ ֆենոլային գլիկոզիդներ (սալիցին, պոպուլին և սալիպոպուլին) է պարունակում: Մարդու օրգանիզմում սալիցինն օքսիդանում է և վերածվում սալիցիլաթթվի, որն արտահայտված ախտահանիչ ազդեցություն է ցուցաբերում ուրոտրոցիստիտի ժամանակ: Ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն ցուցաբերող ֆենոլային գլիկոզիդները նվազեցնում են շագանակագեղձում ցավի արտահայտվածությունը և միզապարկի զգայնությունը:

Ցուցումները
Միազազատման խանգարումներ շագանակագեղձի I-II փուլի բարորակ հիպերպլազիայի (ադենոմայի) ժամանակ, դժվարացված միզազատություն, հաճախակի միզազատություն, այդ թվում՝ գիշերային ժամերին, միզապարկի ոչ ամբողջական դատարկման զգացում (մնացորդային մեզի առկայություն), միզազատման անհաղթահարելի ցանկություններ: Սուր և քրոնիկ պրոստատիտ (համակարգային բուժման կազմի մեջ):

Հակացուցումները
Դեղի բաղադրատարրերի, սալիցիլատների, բարդածաղկավորների ընտանիքի բույսերի նկատմամբ գերզգայնություն:
Հիվանդություններ, որոնց ժամանակ անհրաժեշտ է սահմանափակել օգտագործվող հեղուկի քանակը, օրինակ, սրտի, երիկամների ծանր հիվանդություններ:

Կողմնակի ազդեցությունները
Հնարավոր են գերզգայնության երևույթներ, այդ թվում՝ մաշկի կողմից ալերգիկ ռեակցիաներ, ստամոքսաղիքային խանգարումներ (այրոց, սրտխառնոց, ցավ որովայնում, լուծ), ականջում՝ խշշոց:

Այլ դեղերի հետ փոխազդեցությունը.
Մինչ այժմ հայտնի չեն:

Գերդոզավորումը.
Գերդոզավորման դեպքերում հնարավոր է կողմնակի ազդեցությունների առաջացման հաճախականության բարձրացում:

Պահպանման պայմանները.
Պահել մինչև 25OC պայմաններում և երեխաների համար անհասանելի տեղում: Չի կարելի պահել սառնարանում:

Ծանոթություն. դեղահատերի մակերևույթին նստվածքի առաջացումը կամ սպիտակելը չի վկայում դեղի որակազրկման մասին. այն առաջանում է լիպիդային օքսիդացման հետևանքով, որը Պրոստամեդ դեղում կակաոյի առկայությամբ է պայմանավորված: Սպիտակեցումն ու նստվածքն անհետանում են դեղահատերի թեթև տաքացման դեպքում և դա միայն դեղի արտաքին տեսքին է վերաբերվում:

Պիտանելիության ժամկետը
3 տարի:

Դեղատնից բացթողնման կարգը
Առանց դեղատոմսի:

Գրանցումը
Գերմանիայում գրանցման սկիզբը՝      
Հայաստանում գրանցման սկիզբը՝ 2013 թ. Պրոստամեդ

Մեծերին. ընդունել 2-4 դեղահատից՝ օրը 3 անգամ:

Անհրաժեշտ է դեղահատերը մանրացնել և կուլ տալ՝ ընդունելով հեղուկի փոքր քանակություն: Բուժման տևողությունը որոշում է բժիշկը՝ կախված հիվանդության բնույթից և ընթացքից: Դեղն ընդունում են մինչև գանգատների վերանալը, 12 շաբաթից ոչ պակաս:

դեղը լակտոզ և սախարոզ է պարունակում: գալակտոզի կամ սախարոզի անընկալունակության ժառանգական հազվադեպ ձևերով, լակտազի անբավարարությամբ կամ գլյուկոզագալակտոզային քիչներծծման համախտանիշով, սախարազիզոմալտազային անբավարարությամբ տառապող անձանց այն հակացուցված է:

Եթե հիմնական հիվանդության հետ կապված այնպիսի  ախտանշանները, ինչպիսիք են՝ մարմնի բարձր ջերմաստիճանը, դիզուրիկ երևույթները, սպազմերը, պահպանվում են, կամ հեմատուրիա և/կամ մեզի սուր ուշացում է ի հայտ գալիս, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Քանի որ դեղը նախատեսված է տղամարդկանց բուժման համար, այն չեն կիրառում նաև կանայք՝ հղիության և կրծքով կերակրելու շրջանում :

Ավտոմեքենա վարելու կամ այլ մեխանիզմների հետ աշխատելու ժամանակ ռեակցիայի արագության վրա ազդեցություն չի արձանագրված:

Երեխաներ. նախատեսված չէ երեխաների բուժման համար:

0

Հարց տվեք

To prevent automated spam submissions leave this field empty.