Պրոստամեդը համալիր գերմանական ֆիտոպրեպարատ է՝ նախատեսված պրոստատիտի և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ախտածագումնաբանական բուժման համար, շագանակագեղձի և միզապարկի վրա ազդում է կրկնակի մեխանիզմով ՝ արտահայտված հակաբորբոքիչ և ցավազրկող ազդեցությամբ, չի ազդում հորմոնային ֆոնի վրա, չի ընկճում վերարտադրողական ֆունկցիան, պոտենցիան և լիբիդոն:
Հատուկ ընտրված ստանդարտացված հանուկներից ավանդական բուսական բաղադրամասը Եվրոպայում կիրառվում է արդեն ավելի քան 60 տարի:
Պրոստամեդն ապահովում է պրոստատիտի և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի համալիր բուժումը: Այլևս անհրաժեշտ չէ միզապարկի ախտանիշների վրա ազդող դեղորայք ընտրել, կարիք չկա բարդ ախտածագումնաբանական և ախտանիշային բուժում փնտրել:
Պրոստամեդը պոտենցում է ալֆա-ադրենոռեցեպտորների ազդեցությունը ֆինաստերիդի փոխարեն (երիտասարդ տղամարդկանց մոտ) և յուրաքանչյուր հիվանդի համար ապահովում է անհատական դեղաչափի ընտրության հնարավորություն:
Ի տարբերություն դդմի այլ պրեպարատների, Պրոստամեդը պարունակում է դդմի գլոբուլին՝ ստացված սովորական դդմի միակ բուժական տեսակի՝ Cucurbita pepo var. Styriaca սերմերից հատուկ պատենտավորված եղանակով, որն էլ պարունակում է 5,4 անգամ ավելի շատ ֆիտոստերոլ: Պրեպարատի կազմի մեջ մտնող դդմի գլոբուլինը նպաստում է սեռական ակտիվության վերականգնմանը:
Կիրառման արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված է գիտական հետազոտություններով: