Ֆունկցիոնալ պարտականությունները.
դեղագործական մանրածախ առևտրում ընկերության դեղերի խթանման ծրագրերի մշակում և ներդրում՝ արտադրանքի նկատմամբ պահանջարկ առաջադրելու, ընկերության հանդեպ դրական պատկեր ձևավորելու և հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցային հարաբերություններ ստեղծելու նպատակով:
Թեկնածուին ներկայացվող պահանջները.
- կրթությունը՝ բարձրագույն բժշկական / դեղագործական, հումանիտար (կենսաբանական, կենսաքիմիական, քիմիական), ցանկալի է մարքեթինգի և տնտեսագիտության հիմունքներ մասնագիտություններով լրացուցիչ կրթություն,
- անձնական որակներ՝ մարդամոտություն, նախաձեռնողականություն, արդյունքի վրա կենտրոնացում, պատասխանատվություն, կատարողականություն, ազնվություն, ինքնակազմակերպում, թիմում աշխատելու ունակություն,
- օտար լեզուների հիմնական գիտելիքներ (անգլերեն/ռուսերեն),
- անձնական համակարգչից օգտվելու ունակություններ,
- վարորդական իրավունք,
- ուղևորություններին՝ պատրաստակամություն:
Կոմերցիոն գործունեության փորձը ողջունվում է: Աշխատանքի ընդունման ժամանակ նախապատվություն ունեն ոչ պակաս, քան 3 տարի նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձով թեկնածուները:
Մենք առաջարկում ենք.
- աշխատանքի պաշտոնական ձևակերպում, աշխատանքի և բոլոր պարտադիր հարկերի վճարում՝ օրենսդրությանը համապատասխան,
- մասնագիտության ուսուցում (առանց բժշկական ներկայացուցչի աշխատանքային փորձի թեկնածուների համար),
- հատուկ ծրագրերի ուսուցում,
- թրեյնինգներ (ուսուցողական դասընթացներ, վերապատրաստումներ),
- մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
- ամենամյա արձակուրդի տրամադրում՝ գործող օրենսդրության համաձայն,
- ձմեռային՝ լրացուցիչ վճարվող արձակուրդի տրամադրում («Սուրբ Ծննդի արձակուրդներ»),
- հիվանդացության հետ կապված անաշխատունակության թերթիկի ներկայացման դեպքում վճարում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան,
- նյութատեխնիկական ապահովության անհրաժեշտ փաթեթի տրամադրում՝ համաձայն ընկերության կողմից ընդունված չափանիշների:
Ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:
Ինքնակենսագրականի մեջ նշել ցանկալի աշխատավարձը, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամարները:
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ. career.am@alpenpharma.com
Ուղարկելով ռեզյումեն career.am@alpenpharma.com էլեկտրոնային հասցեին , Դուք հաստատում եք բոլոր անձնական տվյալների ակտուալությունը և տալիս եք Ձեր համաձայնությունը դրանց վերամշակմանը, հաստատում եք ,որ ծանուցված եք սուբյեկտին ներկայացրած անձնական տվյալների իրավունքով համապատասխան քաղաքականութայն, որը տեղադրված է հետևյալ հղմամբ