Ֆունկցիոնալ պարտականությունները
Ներքին աշխատանքի կազմակերպում արտադրանքի նկատմամբ պահանջարկ ստեղծելու, ընկերության հանդեպ դրական պատկեր ձևավորելու նպատակով:
Թեկնածուին ներկայացվող պահանջները.
- կրթությունը՝ բարձրագույն բժշկական / դեղագործական, հումանիտար (կենսաբանական, կենսաքիմիական, քիմիական),
- անձնական որակներ՝ մարդամոտություն, նախաձեռնողականություն, արդյունքի վրա կենտրոնացում, պատասխանատվություն, կատարողականություն, ազնվություն, ինքնակազմակերպում, թիմում աշխատելու ունակություն,
- անձնակազմը ղեկավարելու հմտություններ, կոուչինգ,
- օտար լեզուների հիմնական գիտելիքներ (անգլերեն/ռուսերեն),
- հաճախակի ուղևորություններին՝ պատրաստակամություն,
- անձնական համակարգչից վստահ օգտվելու կարողություն,
- վարորդական իրավունք:
Աշխատանքի ընդունման ժամանակ նախապատվություն ունեն ոչ պակաս, քան 3 տարի նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձով թեկնածուները:
Մենք առաջարկում ենք.
- աշխատանքի պաշտոնական ձևակերպում, աշխատանքի և բոլոր պարտադիր հարկերի վճարում՝ օրենսդրությանը համապատասխան,
- մասնագիտության ուսուցում (առանց բժշկական ներկայացուցչի աշխատանքային փորձի թեկնածուների համար),
- հատուկ ծրագրերի ուսուցում,
- թրեյնինգներ (ուսուցողական դասընթացներ, վերապատրաստումներ),
- մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
- ամենամյա արձակուրդի տրամադրում՝ գործող օրենսդրության համաձայն,
- ձմեռային՝ լրացուցիչ վճարվող արձակուրդի տրամադրում («Սուրբ Ծննդի արձակուրդներ»),
- հիվանդացության հետ կապված անաշխատունակության թերթիկի ներկայացման դեպքում վճարում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան,
- նյութատեխնիկական ապահովության անհրաժեշտ փաթեթի տրամադրում՝ համաձայն ընկերության կողմից ընդունված չափանիշների:
Ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:
Ինքնակենսագրականի մեջ նշեք ցանկալի աշխատավարձը, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամարները:
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ. career.am@alpenpharma.com
Ուղարկելով ռեզյումեն career.am@alpenpharma.com էլեկտրոնային հասցեին , Դուք հաստատում եք բոլոր անձնական տվյալների ակտուալությունը և տալիս եք Ձեր համաձայնությունը դրանց վերամշակմանը, հաստատում եք ,որ ծանուցված եք սուբյեկտին ներկայացրած անձնական տվյալների իրավունքով համապատասխան քաղաքականութայն, որը տեղադրված է հետևյալ հղմամբ