Գաստրիտոլ պաստեղներ (Gastritol lozenges)

Կենսաբանական ակտիվ սննդային հավելում

Գաստրիտոլ պաստեղներ  (Gastritol lozenges)

Բաղադրությունը՝ կրիչ և քաղցրացուցիչ՝ մալտիտ, կրիչ՝  արաբական խեժ, պատրինջ դեղատուի տերևների հանուկ (Melissa officinalis leaf (L) – D/E 3-4,5:1), մատուտակի արմատների հանուկ (Liquorique root. Չորացված փոշիացմամբ – D/E 4:1), СО2-   երիցուկ դեղատուի տերևների հանուկ (Chamomilla recutita Flowers – D/E 20-33:1), ջնարակիչ՝ միջին շղթայի եռգլիցերիդներ, բուրավետիչ՝ բոգի թուրմ, СО2-   կոճապղպեղ դեղատուի արմատի հանուկ (Zingiber officinalisRhizome – D/E 17-22:1); բուրավետիչ՝ անանուխ պղպեղայինի յուղ, քաղցրացուցիչ՝ սուկրալոզ, բուրավետիչներ՝ մենթոլ,  քիմիոնի յուղ, մաքրված ջուր։

Առանց  լակտոզ։ Առանց  ԳՄՕ։  Պիտանի  է վեգանների համար:

Պարունակում է քաղցրացուցիչ։  Չափից ավելի օգտագործման դեպքում կարող է ունենալ թուլացնող ազդեցություն:

Կիրառման ոլորտը՝ խորհուրդ է տրվում որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում, նպաստում է աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ վիճակի պահպանմանը՝ մարսողության, ախորժակի խանգարումների, ուտելուց հետո ստամոքսում ծանրության զգացողության, սրտխառնոցի և անհանգստության, գազերի և մեթեորիզմի, կղազատման խանգարումների ժամանակ: Նպաստում է ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի պաշտպանությանը:

Կիրառումը՝  մեծերին՝ 1  պաստեղից օրը 3 անգամ, անկախ ուտելու ժամանակից՝  մարսողության խանգարումներով պայմանավորված ախտանիշների արտահայտման ժամանակ:

Ընդունման տևողությունը՝ 3-4 շաբաթ:

Անհրաժեշտության դեպքում   օգտագործումը  կարելի է երկարացնել  կամ կրկնել:

Խորհուրդ չի տրվում գերազանցել օրական սպառման չափաբաժինը:

Օգտագործելուց  առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Հակացուցումները՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ։

Չի հանդիսանում դեղամիջոց:

Պահման պայմանները՝ պահել չոր, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված և  երեխաների համար անհասանելի տեղում,   +25 ºС-ից ոչ բարձր  ջերմաստիճանի  պայմաններում:

Բաց թողնման ձևը՝  10-ական  պաստեղ բլիստերում, 2 բլիստեր  ստվարաթղթե տուփում:

Պիտանիության ժամկետը՝ 36 ամիս։ Նետտո քաշը՝  20 գ:

Արտադրող՝ Բոլդեր Արցնայմիթել ՋմբԽ &Կո.ԿԳ, հասցե՝ Ռեյնիշե Ալեյե 11, 50858 Քյոլն, Գերմանիա:

Արտադրված է՝ Ալպեն Ֆարմա ԱԳ-ի համար, Բեռն, Շվեյցարիա:

Ներմուծող՝