Դենտոքինդ (Dentokind)

Սիրող ծնողների համար երեխայի առաջին ատամիկի հայտնվելը միշտ տոն է: Առաջին ատամների ծկթման ժամկետները կարող են բացարձակապես տարբեր լինել: Մի մասի մոտ այն կարող է սկսվել 3 ամսեկանից, մյուս մասի մոտ, ընդհակառակը, ավելի ուշ՝ 1 տարեկանից: Միջինը ատամների ծկթումը սկսվում է 4-6 ամսականից: Առաջին ատամների հայտնվելու գլխավոր նշաններն են՝ արտահայտված թքարտադրությունը, լնդերի այտուցն ու քորը: Հենց այդ շրջանում են երեխաները դառնում ավելի քմահաճ և սեփական անձի նկատմամբ մեծ ուշադրություն են պահանջում: Ատամների ծկթման գործընթացը կարող են բարդացնել վատ քունը, սննդի ընդունումից հրաժարվելը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, լուծը: Ինչպե՞ս երեխային օգնել ուրախությամբ դիմավորել առաջին ատամները:

Դենտոկինդը գերմանական բնական համալիր միջոց է , որը հատուկ ստեղծված է ատամների ծկթման գործընթացը թեթևացնելու համար: Այս պրեպարատի առավելությունը համակարգային ազդեցությունն է և ատամների ծկթման գրեթե բոլոր ախտանիշների վերացումը, ինչպիսիք են լնդերի ցավոտությունը, արտահայտված թքարտադրությունը, քորը, այտուցը, բորբոքումը և դեպի ականջ ճառագայթող ցավը, լուծը, մարմնի բարձր ջերմաստիճանը, «աղիքային խիթերը»: Ի տարբերություն Դենտոկինդի համալիր ազդեցության, գելերը և քսուկներն ազդում են տեղային (լնդերի վրա) և արագ թքով մաքրվում են կլման ժամանակ: Երեխաներին Դենտոկինդ հաբեր տալուց առաջ խորհուրդ է տրվում այն լուծել մեկ թեյի գդալ ջրի մեջ: