Քինդինորմ (Kindinorm)

Երեխաների մոտ ուշադրության կենտրոնացման խանգարման պատճառները կարող են լինել գերհոգնածությունը, ինչպես նաև բնատուր գերակտիվությունը: Եթե երեխան անընդհատ շարժվում է , չի կարողանում երկար նստած մնալ, շատ է խոսում, առանց մինչև վերջ լսելու անդադար ընդհատում է, խառնվում է խոսակցություններին, կողմնակի ազդակներից հեշտությամբ շեղվում է իրականացվող առաջադրանքից, չի լսում իրեն ուղղված խոսքը, «լողում է ամպերում», դասարանային/տնային առաջադրանքներում թույլ է տալիս բազմաթիվ պատահական սխալներ, չի կարողանում կենտրոնանալ, հաճախ գործում է իմպուլսիվ՝ առանց հետևանքների մասին մտածելու, իր արարքներով խնդիրներ է ստեղծում տանը, մանկապարտեզում, դպրոցում, հասակակիցների հետ, ապա այս դեպքում խոսքը բնական առանձնահատկության մասին է: Ի՞նչ անել:

Կինդինորմ բնական համալիր գերմանական պրեպարատը կօգնի Ձեր երեխային դառնալ ավելի հավաքված և ուշադիր, կբարձրացնի ուշադրության կենտրոնացումը, կբարելավի ուսումնառությունը, կնվազեցնի նրա չափազանց ակտիվությունը:
Կինդինորմը, իր բաղադրության շնորհիվ, բարելավում է սովորելու կարողությունը, բարձրացնում է ուշադրության կենտրոնացումը, նվազեցնում է ակտիվությունը և իմպուլսիվությունը, նոր շրջապատում հեշտացնում է երեխայի հարմարվողականությունը, թույլատրված է 1 տարեկանից սկսած երեխաներին և դեռահասներին: Շատ կարևոր է, որ Կինդինորմն ունի բնական բաղադրություն, հոգեմետ չէ (նեյրոլեպտիկ, սեդատիվ), իսկ դա նշանակում է նրանց բնորոշ կողմնակի ազդեցություն չի թողնում:

Պրեպարատի ակտիվ բաղադրիչները արդյունավետորեն թուլացնում են տիպիկ ախտանիշները, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խանգարումը, բարձր գրգռականությունը, գերշարժունությունը, սովորելու դժվարությունները, քնի խանգարումները և ընդհանուր թուլությունը: Պրեպարատը նաև հիվանդի հոգեկան վիճակի վրա թողնում է հանգստացնող և կայունացնող ազդեցություն, նպաստում է գերակտիվության համախտանիշի շտկմանը: