Որքան էլ զգույշ լինենք, առօրյա կյանքում երբեմն լինում են մաշկի վնասումներ՝ քերծվածքներ, ծլեպներ, վերքեր, այրվածքներ: Վերքային մակերեսի վարակումը կանխարգելելու կամ նրա մեջ արդեն թափանցած վարակը հաղթահարելու համար շատ կարևոր է տնային դեղատուփում ունենալ հուսալի օգնական և փրկիչ, ինչպես օրինակ գերմանական Տիրոզուր պրեպարատն է, որը գոյություն ունի երկու ձևով՝ գել և փոշի:
Տիրոզուրը* վերքերը լավացնող պրեպարատ է հակաբակտերիալ ազդեցությամբ՝ նախատեսված մեծահասակների և ծնված օրվանից երեխաների մոտ վերքերի արագ լավացման համար: Տիրոզուրի հիմնական գործող բաղադրիչը թիրոտրիցին տեղային բնական հակաբիոտիկն է, որի կարևոր առավելությունը ողջ օրգանիզմի վրա ազդեցության բացակայությունն է, քանի որ արյան մեջ չի ներծծվում և ազդում է բացառապես վարակի օջախի մեջ, օժտված է լայն սպեկտրի հակաբակտերիալ ազդեցությամբ, ազդում է նաև որոշ տեսակի սնկերի վրա:
Բացի այդ, ի տարբերություն համակարգային ազդեցության հակաբիոտիկների, որոնք սովորաբար արգելակում են վերքում նոր բջիջների առաջացումը, ինչն էլ խոչընդոտում է ապաքինման գործընթացը, Տիրոզուրը արագացնում է վերքի ապաքինումը նրա հատակի մաքրման, ինչպես նաև գրանուլյացիայի և էպիթելացման գործընթացների խթանման ճանապարհով:
Տիրոզուրը կարելի է կիրառել տարբեր մակերեսային վերքերի, վարակված էկզեմայի, այրվածքների բուժման համար, ինչպես նաև տրոֆիկ խոցերի ապաքինումն արագացնելու համար, այդ թվում վարիկոզի և շաքարային դիաբետի ժամանակ:
Վերքերը հատուկ ուշադրության և տիրոզուրի կարիք ունեն: