Թերևս աշխարհում չկա մեկը, ում կոկորդը երբևէ ցաված չլինի: Տոնզիլիտը, բժշկության մեջ այդպես են կոչում քմային նշիկների բորբոքումը, կարող է լինել սուր (անգինա) և քրոնիկական: Քրոնիկական տոնզիլիտի մասին խոսում են, եթե անգինան կրկնվում է տարեկան 2 և ավելի անգամ: Այս հիվանդությունն անվնաս չէ, քանի որ կարող է բերել իմունիտետի իջեցման, հաճախակի մրսածության առաջացման, վտանգավոր բարդությունների զարգացման, որոնք կարող են դրսևորվել սրտի, հոդերի, երիկամների հիվանդություններով: Այսպիսով, ինչպե՞ս կարելի է նշիկներին օգնել:
Տոնզիլոտրենը* գերմանական բնական պրեպարատ է, որն արդեն ավելի քան 75 տարի օժանդակում է նշիկներին անգինաների և քրոնիկական տոնզիլիտի ժամանակ՝ վերացնում է բորբոքումը, այտուցը և ցավը, վերականգնում է նշիկների պաշտպանական ֆունկցիան, նվազեցնում է գերաճած (մեծացած) նշիկների ծավալը, նպաստում է նշիկների լակունաների սանացիային (մաքրմանը) կազեոզ դետրիտից (խցաններից), վերացնում է այտուցը և ավշային հանգույցների բորբոքումը, նպաստում է ողջ օրգանիզմի իմունիտետի ցուցանիշների բարելավմանը, արագացնում է վնասված հյուսվածքների ապաքինումը և կանխում է կրկնակի անգինաները: