Տրախիսանը կոմբինացված եռաբաղադրիչ պրեպարատ է՝ նախատեսված բերանի խոռոչի և ըմպանի բորբոքային և վարակային հիվանդությունների արդյունավետ բուժման համար, օժտված է լայն սպեկտրի հակաբակտերիալ և արագ ցավազրկող ազդեցությամբ* : Թույլատրված է կիրառել ինչպես մեծահասակներին , այնպես էլ երեխաներին: **
Տրախիսանի կազմի մեջ մտնում են տեղային հակաբիոտիկ (Թիրոտրիցին), հակասեպտիկ (Քլորհեքսիդին) և ցավազրկող (Լիդոկային):
Թիրոտրիցինը տեղային հակաբիոտիկ է , որն օժտված է լայն սպեկտրի հակաբակտերիալ ակտիվությամբ: Թիրոտրիցինը արյան մեջ չի ներծծվում և ողջ օրգանիզմի վրա բացասական ազդեցություն չի թողնում: Ի տարբերություն հակաբիոտիկների, ազդեցության հատուկ մեխանիզմի շնորհիվ թիրոտրիցինի նկատմամբ միկրոօրգանիզմների ռեզիստենտականություն (ընտելացում) չի զարգանում:
Քլորհեքսիդինը լայն սպեկտրի հակամանրէային ազդեցության հակասեպտիկ է ինչպես գրամ դրական, այնպես էլ գրամ բացասական բակտերիաների նկատմամբ:
Լիդոկայինը հանդիսանում է առավել լայն կիրառում ունեցող տեղային անզգայացնողներից մեկը: Մյուս անզգայացնողների (օրինակ, նովոկայինի) նկատմամբ օժտված է մի շարք առավելություններով;
Ակտիվ բաղադրիչների համակցման շնորհիվ Տրախիսանն ազդում է երեք ուղղություններով՝ հակաբակտերիալ և հակասեպտիկ ազդեցության շնորհիվ ազդում է բերանի խոռոչի և ըմպանի բորբոքային և վարակային հիվանդությունների հիմնական հարուցիչների վրա, և լիդոկայինի շնորհիվ ցուցաբերում է արագ ցավազրկող էֆեկտ:
Տրախիսան պրեպարատի արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված են կլինիկական հետազոտություններով:
Տրախիսա՛ն, արագ օգնություն կոկորդում վարակի և ցավի դեպքում:
* ընդունումից 2 ժամ հետո կոկորդում ցավային զգացողությունների նվազում նշել է հիվանդների 70% -ը:1
** Տրախիսան հաբերի կիրառումը խորհուրդ չի տրվում մինչև 4 տարեկան երեխաների մոտ:
1.Նագորնայա Ն.Վ. և ուրիշներ: Քրոնիկական տոնզիլիտով երեխաների մոտ ՔԿԱ օրգանների սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ տեղային ազդեցության Տրախիսանի և Դեկատիլենի արդյունավետությունն ու տանելիությունը: Կլինիկական մանկաբուժություն, 2012;6(41):